Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Ռուսական նավթի արտահանումը Հնդկաստան մարտին ավելացել է քառակի
18/03/2022 14:38
Կիսվել

Ռուսական նավթի արտահանումը Հնդկաստան մարտին ավելացել է քառակի

Ռուսական նավթի արտահանումը Հնդկաստան մարտին ավելացել է քառակի, ինչը վկայում է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրությունից հետո   համաշխարհային Էներգետիկական հոսքերի վերաբաշխման մասին:

Այդ մասին գրում է Financial Times թերթը: Հրատարակության տվյալներով՝ Հնդկաստանը, որն Էներգապաշարների սպառման գծով մեծությամբ երրորդ երկիրն է աշխարհում, ռուսական նավթի մի քանի խմբաքանակ է գնել, քանի որ Եվրոպայում սպառողները խուսափել են ՌԴ պաշարներից Մոսկվայի նկատմամբ արեւմտյան պատժամիջոցներից հետո: Մարտ ամսին Ռուսաստանն օրական Հնդկաստան է արտահանել 360 հազար բարել, ինչը գրեթե քառակի ավելի Է, քան 2021 թվականին:

Kpler գործակալության տվյալներով՝ Հնդկաստանը սովորաբար գնում է CPC տեսակը՝ ղազախստանյան եւ ռուսաստանյան նավթի խառնուրդը, սակայն մարտին զգալիորեն աճել է Urals մակնիշի նավթի գինը, ինչը խոսում է այդ մակնիշի նկատմամբ հնդիկ սպառողների հետաքրքրության մասին՝ հակառակ Եվրոպայի հասարակական կարծիքի: «Հնդկաստանը գնում է արդեն Ռուսաստանից ուղարկված նավթի բեռները, որոնք չեն կարողանում գնորդներ գտնել Եվրոպայում»,-հրատարակությանն ասել է Kpler-ի վերլուծական բաժնի ղեկավար Ալեքս Սեյլզը: Ավելի վաղ Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեն Փսաքին նախազգուշացրել Էր, որ Հնդկաստանը կարող է պատմական անցյալի շեմին հայտնվել, եթե նա ռուսական նավթ գնի, թեեւ Փսաքին ընդունել Է, որ այդ գնումները չեն խախտում ԱՄՆ-ի պատժամիջոցները:

Ավանդաբար ռուսական նավթը կազմում է Հնդկաստան ներմուծման ընդհանուր ծավալի 5 տոկոսից պակաս մասը, որն անցյալ տարի կազմել է օրական 4,2 միլիոն բարել: «Հնդկական ընկերություններն այնքան էլ շատ չեն գնել Ռուսաստանից՝ հաշվի առնելով տրանսպորտային մեծ ծախսերը»,-FT-ին հայտարարել է Ambit Capital-ի վերլուծաբան Վիվեկանանդ Սուբարամանը: «Կարծես, այժմ դա փոխվում է»,-հավելել է նա, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52