Ֆինանսական հանցագործները դեռևս գերադասում են ավանդական արժույթները, քան կրիպտոարժույթները
Ֆինանսական հանցագործների համար պետությունների կողմից թողարկված արժույթները մնում են ավելի գերադասելի, քան կրիպտոարժույթները։
Կրիպտոարժույթների սեղծման պահից մտահոգությունների մեծ ալիք է եղել, որ դրանք կարող են օգտագործվել ֆինանսական հանցագործությունների հետքերը ծածկելու և փողերի լվացման համար։ Սակայն ԱՄՆ գանձապետարանի օրերս իրականացված հրապարակումը ցրում է նման կասկածները։
ԱՄՆ գանձապետարանի նոր հրապարակված զեկույցը ցույց է տալիս, որ ֆինանսական հանցագործությունների մեծ մասը դեռևս կատարվում է պետությունների կողմից թողարկված փողերի կամ արժույթների միջոցով:
Գանձապետարանի կողմից ներկայացվել է վերջին 3 տարում փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման վերաբերյալ զեկույց, որը ցույց է տալիս, որ կրիպտոարժույթները դեռևս զգալիորեն զիջում են ավանդական արժույթներին։
Մասնավորապես, փողերի լվացման պարագայում շատ ավելի հաճախ են օգտագործվում կանխիկ դրամը և այլ ավանդական միջոցներ, քան կրիպտոարժույթները։
ՄԱԿ-ի կողմից հրապարակված տվյալների համաձայն տարեկան աշխարհում լվացվում է 800 մլրդ դոլարից 2 տրլն դոլար։ Լվացվող փողերի 90% մնում է չբացահայտված։
Ինչ կայանում է տեխնոլոգիաներին, ապա ակնհայտ է, որ դրանք նոր գործիքներ ու հնարավորություններ են ստեղծում փողերի լվացման կամ այլ ֆինանսական հանցագործությունների համար, սակայն դրանք նաև կառավարություններին ու ֆինթեք ստարտափների են հնարավորություններ տալիս ֆինանսական չարաշահումների հայտնաբերման ու կանխման համար։
Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։