Աշխարհ

USD BUY - 381.00+0.00 USD SELL - 382.50-0.50
EUR BUY - 442.00+1.00 EUR SELL - 446.50-0.50
OIL:  BRENT - 64.10+1.71 WTI - 59.73+1.03
COMEX:  GOLD - 4604.30+2.54 SILVER - 84.91+7.64
COMEX:  PLATINUM - 2338.10+1.80
LME:  ALUMINIUM - 3184.50+7.88 COPPER - 13209.50+8.08
LME:  NICKEL - 17888.00+13.11 TIN - 47967.00+17.73
LME:  LEAD - 2053.00+2.37 ZINC - 3216.00+4.13
FOREX:  USD/JPY - 158.72+0.55 EUR/GBP - 1.1659+0.21
FOREX:  EUR/USD - 1.1659+0.21 GBP/USD - 1.3472+0.54
STOCKS RUS:  RTSI - 1080.28-1.55
STOCKS US: DOW JONES - 49590.20+0.17 NASDAQ - 23733.90+0.26
STOCKS US: S&P 500 - 6977.27+0.16
STOCKS JAPAN:  NIKKEI - 51939.89+0.00 TOPIX - 3514.11+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 26608.48+1.44 SSEC - 4165.29+1.09
STOCKS EUR:  FTSE100 - 10140.70+0.16 CAC40 - 8358.76-0.04
STOCKS EUR:  DAX - 25405.34+0.57
12/01/2026  CBA:  USD - 381.15-0.06 GBP - 513.33+2.2
12/01/2026  CBA:  EURO - 445.37+1.45
12/01/2026  CBA:  GOLD - 55069+782 SILVER - 957.55+35.82
FORD. ԼԱՎԱԳՈՒՅՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆ
28/04/2011 10:59
Կիսվել

FORD. ԼԱՎԱԳՈՒՅՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆ

Ավտոմեքենաների արտադրությամբ առաջատար ամերիկյան Ford Motor ընկերությունն ամփոփել է 2011 թվականի առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն, հաշվետու եռասմսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության զուտ շահույթն աճել է 22.4%-ով և կազմել 2.6 մլրդ դոլար` նախորդ տարի գրանցված 2.1 մլրդ դոլարի դիմաց: Հատկանշական է, որ 2011 թվականի առաջին եռամսակն ամերիկյան ավտոարտադրողի համար շահութաբերության տեսանկյունից դարձել է լավագույնը` 1998 թվականից ի վեր:

Նշենք նաև, որ 2011 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով  Ford Motor-ի շահույթը մինչ հարկումն աճել է 41%-ով և կազմել 2.84 մլն դոլար: Հունվար-մարտ ամիսներին հասույթի ցուցանիշն աճել է 18%-ով` կազմելով 33.1 մլրդ դոլար, իսկ վաճառքի ծավալներն աճել են 12%-ով (1.403 մլն ավտոմեքենա): Մեկ բաժնետոմսի դիմաց շահույթը կազմել է 0.61 դոլար: 

Ամերիկյան Ford ավտոկոնցեռնը հիմնադրվել է 1903 թվականին: Իր գործունեության ողջ ժամանակահատվածում այս ընկերությունը միշտ դասվել է աշխարհի առաջատար ավտոարտադրողների շարքին: Ford-ն այսօր պաշտոնապես ներկայացված է աշխարհի շուրջ 70 երկրներում: Կոնցեռնը «թողարկում է» ավտոմեքենաներ հետևյալ բրենդներով` Ford, Lincoln և Mercury: Ընկերության աշխատակիցների ընդհանուր թվաքանակը կազմում է 164 հազար մարդ:

12/01/2026
դրամ
Դոլար (USD)
381.15
-0.06
Եվրո (EUR)
445.37
+1.45
Ռուբլի (RUR)
4.8406
+0.0298
Լարի (GEL)
141.43
-0.07
55069
+782
Արծաթ
957.55
+35.82