Այլ Լուրեր

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 103.37-0.55 WTI - 100.30-0.88
COMEX:  GOLD - 4385.90+0.59 SILVER - 66.94+2.25
COMEX:  PLATINUM - 1806.40+0.39
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 156.85-0.12 EUR/GBP - 1.1483+0.02
FOREX:  EUR/USD - 1.1483+0.02 GBP/USD - 1.3393+0.22
STOCKS RUS:  RTSI - 852.33+1.67
STOCKS US: DOW JONES - 51682.64-0.18 NASDAQ - 26522.55+0.39
STOCKS US: S&P 500 - 7650.50+0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10659.13-1.45 CAC40 - 8065.02-1.49
STOCKS EUR:  DAX - 25304.06-1.60
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
Դասական համերգ՝ նվիրված հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30 ամյակին
06/04/2022 14:49
Կիսվել

Դասական համերգ՝ նվիրված հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30 ամյակին

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի (ՄՄԳԿ) նախաձեռնությամբ  Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը  կայացավ համերգ և լուսանկարչական ցուցահանդես նվիրված հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30 ամյակին: 2022-ը հոբելյանական տարի է, ուղիղ 30 տարի առաջ՝ 1992թ-ին, Հայաստանի և Ռուսաստանի միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ։ Այս տարիների ընթացքում Ռուսաստանը դարձել է Հայաստանի առաջատար առևտրատնտեսական գործընկերը։ Դինամիկ կերպով զարգանում է Հայաստանի հետ համագործակցությունը և՛ հումանիտար և այլ ոլորտներում։ 

Այս տարի լրանում է նաև երկու երկրների միջև «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին» պայմանագրի ստորագրման 25-ամյակը։

«Վերջին 30 տարիների ընթացքում մեր հարաբերությունների բոլոր ոլորտներում մեծ և կարևոր դրական փոփոխություններ կան:  Մենք սերտորեն փոխկապակցված ենք, ռազմավարական գործընկերներ ենք և մասնակցում ենք նույն ինտեգրացիոն միավորումներին։  Իսկապես, շատ սերտ հարաբերություններ են կապում Ռուսաստանին և Հայաստանին», – ասաց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Այս տարի Հայաստանի անկախ Հանրապետությունը նշում է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Երկու երկրների բարեկամական և եղբայրական հարաբերություններն ունեն բազմադարյա պատմություն։ Այդ հարաբերություններն, որոնք ակտիվորեն զարգանում են,  ընդգրկում են բոլոր ոլորտները՝ անվտանգությունից մինչև մշակույթ, կրթությունից մինչև տնտեսություն։ Հուսով ենք, որ այս տարիների ընթացքում հայ-ռուսական հարաբերությունների շրջանակում ձեռք բերված ցուցանիշները կավելանան», – նշեց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։

Համերգի աջակիցներն են ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը, ԿԳՄՍ նախարարությունը և Մոսկվայի կառավարությունը:

Երաժշտական ծրագիրը ներառում էր  Առնո Բաբաջանյանի, Արամ Խաչատրյանի, Ալեքսանդր Սպենդիարյանի, Սերգեյ Ռախմանինովի, Գեորգի Սարաջևի և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները: 

Երաժիշտներ Արմինե Գրիգորյանի (դաշնակահար), Սոնա Բարսեղյանի (դաշնակահար), Կարեն Շահգալդյանի (ջութակ), Արծվիկ Դեմուրչյանի (սոպրանո), Հայկ Տիգրանյանի(բարիտոն) կատարմամբ հնչեցին անմահ ստեղծագործությունները: 

Ցուցահանդեսին ներկայացված էին արխիվային բացառիկ փաստաթղթեր, հոդվածներ և հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների պատմությանն առնչվող տարբեր հիշարժան լուսանկարներ Հայաստանի ազգային արխիվի, հայկական «Արմենպրես» և ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունների արխիվից:

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37