03/05/2011 14:20
CHRYSLER-Ը «ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է»
ԱՄՆ-ում երրորդ խոշորագույն ավտոարտադրողը` Chrysler Group LLC ընկերությունը, ամփոփել է 2011 թվականի առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները: Հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն, հաշվետու եռամսյակում ընկերությունն ապահովել է 116 մլն դոլարի զուտ շահույթ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 197 մլն դոլար վնասի դիմաց: Միևնույն ժամանակ, ընկերության հասույթն աճել է 35%-ով և կազմել 13.1 մլրդ դոլար: Նշենք նաև, որ հաշվետու եռամսյակում Chrysler-ը շուկայում իրացրել է 60 հազար ավտոմեքենա: Այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 18%-ով:
Հիշեցնենք, որ 2009 թվականի ամռանը Chrysler ընկերությունը մեկնարկել էր վերակազմավորման գործընթաց և «խոստացել» 2010 թվականին վերականգնել իր «պատիվը» և աշխատել շահույթով: Նախատեսվում է, որ ընթացիկ տարում ընկերությունը կիրականացնի նաև IPO (արժեթղթերի առաջնային տեղաբաշխում):
Chrysler Group LLC-ն ամերիկյան ավտոարտադրության «հզոր եռյակ»-ը ներկայացնող ընկերություններից մեկն է` General Motors և Ford ընկերությունների հետ միասին: Ավտոկոնցեռնը թողարկում է ավտոմեքենաներ հետևյալ բրենդներով` Chrysler, Dodge, Jeep, RAM և Gem:
13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
Արծաթ
590.3
-20.88
10:57 14/11/26
10:32 14/11/26
