Տնտեսական

USD BUY - 367.50+0.00 USD SELL - 370.50+1.00
EUR BUY - 423.00-2.00 EUR SELL - 428.00-3.50
OIL:  BRENT - 93.35+0.61 WTI - 90.17-0.41
COMEX:  GOLD - 4332.80-0.10 SILVER - 67.74-1.74
COMEX:  PLATINUM - 1753.50-2.47
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 160.22-0.04 EUR/GBP - 1.1536+0.15
FOREX:  EUR/USD - 1.1536+0.15 GBP/USD - 1.3345+0.04
STOCKS RUS:  RTSI - 1082.53-1.42
STOCKS US: DOW JONES - 50786.01-0.16 NASDAQ - 25929.66+0.86
STOCKS US: S&P 500 - 7405.73+0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 64024.60-3.85 TOPIX - 3852.38-2.45
STOCKS CHINA:  HANG SENG - 24657.06-1.22 SSEC - 3959.34-1.70
STOCKS EUR:  FTSE100 - 10373.20+0.05 CAC40 - 8199.29-0.23
STOCKS EUR:  DAX - 24616.22-0.58
08/06/2026  CBA:  USD - 368.53-0.01 GBP - 491.66-4.91
08/06/2026  CBA:  EURO - 424.73-4.25
08/06/2026  CBA:  GOLD - 51721-1563 SILVER - 860.85-9.8
Լույս հիմնադրամ. Ռուսաստանի նկատմամբ կիրառվող սանկցիաների հնարավոր ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա
15/04/2022 18:40
Կիսվել

Լույս հիմնադրամ. Ռուսաստանի նկատմամբ կիրառվող սանկցիաների հնարավոր ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա

ՆՈՐ ՃԳՆԱԺԱՄԻ ՇԵՄԻՆ. 2022թ. Ռուսաստանի նկատմամբ կիրառվող սանկցիաների հնարավոր ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա

Լույս հիմնադրամի հերթական հետազոտության նպատակն է գնահատել ՌԴ տնտեսության նկատմամբ կիրառվող՝ ներկայիս նոր տնտեսական սանկցիաների ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա։ Այդ նպատակով աշխատանքում ուսումնասիրվել են 2014 թվականից մեկնարկած սանկցիաների ազդեցությունները ՌԴ տնտեսության վրա և դրանց փոխանցումը ՀՀ տնտեսություն, ինչպես նաև էկոնոմետրիկ գործիքակազմով գնահատվել են դրանց հետևանքով ՌԴ և ՀՀ տնտեսությունների պատմական կորուստները։ Բացահայտվել են նաև 2014-ից հետո ՀՀ տնտեսության «դիմադրողականության» և ՌԴ տնտեսությունից կախվածության փոփոխությունները։ Վերոհիշյալ ուսումնասիրությունների հենքի վրա, կիրառելով էկոնոմետրիկ բազմագործոն գործիքներ (մասնավորապես՝ Structural Vector Autoregression/SVAR/ model) և ընդհանուր հավասարակշռության մոդել (Global Integrated Monetary and Fiscal/GIMF/ DSGE model),  մշակվել են 2022թ. փետրվարից մեկնարկած նոր սանկցիաների՝ ՀՀ տնտեսության վրա ազդեցության երեք սցենարներ` «հիմնական» (2022թ.` ՌԴ տնտեսության 11% անկում), «լավատեսական» (2022թ.՝ 7% անկում) և «վատատեսական» (2022թ.՝ 15% անկում)։ Սցենարների արդյունքներով 2022թ. ՀՀ տնտեսական աճը կարող է գտնվել 1.3% աճից 3.0% անկման միջակայքում, իսկ միջնաժամկետում ՌԴ տնտեսության շոկի արդյունքում ՀՀ տնտեսությունը կկորցնի իր տնտեսական ներուժի մի մասը. 2026թ. իրական ՀՆԱ-ի կորուստը մինչշոկային կանխատեսումների նկատմամբ կկազմի 5-12%։ Հաշվի առնելով առկա զարգացումների շուրջ մեծ անորոշությունը, աշխատանքում բացահայտվել են նաև դրական և բացասական հնարավոր ռիսկերը, ինչպես նաև ՀՀ համար բացվող հնարավորությունները։

Զեկույցն ամբողջությամբ

08/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.53
-0.01
Եվրո (EUR)
424.73
-4.25
Ռուբլի (RUR)
5.0215
+0.0169
Լարի (GEL)
138.51
+0.13
51721
-1563
Արծաթ
860.85
-9.8