Աշխարհ

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.68+0.05 WTI - 98.53-0.92
COMEX:  GOLD - 4130.50+0.20 SILVER - 56.25-2.53
COMEX:  PLATINUM - 1596.80-2.87
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.63-0.35 EUR/GBP - 1.1248+0.21
FOREX:  EUR/USD - 1.1248+0.21 GBP/USD - 1.3403+0.23
STOCKS RUS:  RTSI - 937.15-0.42
STOCKS US: DOW JONES - 52856.09+0.69 NASDAQ - 26702.86+1.05
STOCKS US: S&P 500 - 7757.17+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 64621.24+0.85 TOPIX - 4043.73+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 23651.87-0.90 SSEC - 3713.03-0.60
STOCKS EUR:  FTSE100 - 10752.88+0.19 CAC40 - 7921.68+1.06
STOCKS EUR:  DAX - 25645.04+1.35
21/10/2026  CBA:  USD - 361.4-0.05 GBP - 483.95+1.78
21/10/2026  CBA:  EURO - 405.92+0.81
21/10/2026  CBA:  GOLD - 47924-277 SILVER - 663.46-6.37
FORTUNE 500. ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է ԱՄԵՐԻԿՅԱՆ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ
06/05/2011 11:39
Կիսվել

FORTUNE 500. ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է ԱՄԵՐԻԿՅԱՆ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ

Fortune ամսագիրը հրապարակել է տարեկան եկամուտների մակարդակով ամերիկյան 500 խոշորագույն ընկերությունների վարկանիշը: Արդեն երկրորդ տարին անընդմեջ այս վարկանիշը գլխավորում է Wal-Mart առևտրային ցանցը: 2010 թվականի արդյունքներով Wal-Mart-ն ապահովել է 421.8 մլրդ դոլարի եկամուտ: Ինչպես պարզաբանել են վերլուծաբանները` ամերիկյան խոշորագույն այս առևտրային ցանցին հաջողվել է պահպանել առաջատարի իր դիրքը շնորհիվ ԱՄՆ տարածքից դուրս գործող իր առևտրային կենտրոնների: Առևտրային ցանցի ամերիկյան խանութներն արդեն յոթ եռամսյակն անընդմեջ աշխատում են վնասով:

Ամերիկյան խոշորագույն ընկերությունների վարկանիշի երկրորդից չորրորդ հորիզոնականներում հայտնվել են համապատասխանաբար Exxon Mobil նավթային ընկերությունը (տարեկան հասույթը կազմել է 354,6 մլրդ դոլար), Chevron-ը (196,3 մլրդ դոլար) և ConocoPhillips (184,9 մլրդ դոլար):  Հատկանշական է, որ այս երեք նավթային ընկերությունները հայտնվել են Fortune 500 վարկանիշի առաջին հնգյակում շնորհիվ համաշխարհային շուկայում նավթի գների աճի: Ամերիկյան խոշոր ընկերությունների վարկանիշի լավագույն հնգյակը եզրափակում է Fannie Mae հիփոթեքային ընկերությունը (վերջինիս տարեկան հասույթը կազմել է 153.8 մլրդ դոլար):

Fortune 500 վարկանիշի լավագույն տասնյակում են հայտնվել նաև General Electric ընկերությունը, ամերիկացի հայտնի ներդրող և միլիարդատեր Ուորեն Բաֆեթին պատկանող Berkshire Hathaway ներդրումային ընկերությունը, ամերիկյան խոշոր ավտոարտադրող  General Motors-ը, ինչպես նաև Bank of America-ն և Ford Motor-ը:

Ընդհանուր առմամբ, ամերիկյան 500 խոշոր ընկերությունների համախառն հասույթը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 10.5%-ով և կազմել 10.8 տրիլիոն դոլար: Միևնույն ժամանակ, համախառն շահույթի ցուցանիշն աճել է 81%-ով և կազմել 318 մլրդ դոլար:
21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
47924
-277
Արծաթ
663.46
-6.37