11/05/2011 12:09
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԻՏԱԼԱՑԻ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻՆ
Երեկ` մայիսի 10-ին, Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է պաշտոնական այցով Երևանում գտնվող Իտալիայի Ֆրիուլի Վենեցիա Ջուլիա շրջանի պատվիրակությանը և ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինիին: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հանդիպման շրջանակներում Կարեն Կարապետյանը, ներկայացնելով քաղաքային տնտեսության կառավարման ոլորտում իրականացվող քաղաքականությունը, նշել է այն ուղղությունները, որոնք գործարար հետաքրքրություն կարող են ներկայացնել ներդրումների համար: Գնահատելով իտալական քաղաքաշինական մշակույթը` քաղաքապետն առաջարկել է քննարկել համատեղ ճարտարապետական դիզայնի կենտրոնի ստեղծման նախագիծը, ինչպես նաև դիտարկել առողջապահության, աղբահանության, կանաչապատման և քաղաքային տնտեսության կառավարման այլ ոլորտներում փոխշահավետ գործակցության մեխանիզմները: Կարեն Կարապետյանի համոզմամբ` հարաբերություններին նոր թափ հաղորդելու բոլոր նախադրյալները կան.«Մենք պատրաստ ենք ձեր այցի ընթացքում կոնկրետ ծրագրեր քննարկել և աշխատանքային կարգով տեղեկատվություն փոխանակել»,- նշել է քաղաքապետը:
Շրջանի նախագահ Տոնդո Ռենցոն, խոսելով տարիների արդյունքում ձևավորված հայ-իտալական գործուն հարաբերությունների մասին, պատրաստակամություն է հայտնել ամրապնդել և խորացնել գործակցությունը փոխշահավետ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:
Պատվիրակության կազմում ընդգրկված են տարբեր ոլորտներ ներկայացնող գործարարներ, ինչը, պատվիրակության ղեկավարի կարծիքով, լավ հարթակ է գործարար շփումների համար: «Այս օրերի ընթացքում կգրանցենք գործակցության բոլոր հնարավորությունները և, իտալացի գործարարների մտադրությունների հետ համադրելով, երկխոսության լավ արդյունք կստանանք»,- ասել է պատվիրակության ղեկավարը:
21/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.16
-0.1
Եվրո (EUR)
427.31
+0.1
Ռուբլի (RUR)
4.3711
+0.0222
Լարի (GEL)
139.82
-0.05
Արծաթ
783.6
+39.6
18:43 21/08/26
17:45 21/08/26
17:00 21/08/26
