ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին – 28/04/22
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` ապրիլի 28-ին, բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 3.31 դրամով և կազմել 456.67 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 8.58 դրամով և կազմել 479.32 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 6.32 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 9.74 դրամով և կազմել 569.33 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինը նվազել է 478.72 դրամով և կազմել 27687.84 դրամ: Արծաթի գինը նվազել է 4.51 դրամով և կազմել 347.02 դրամ: