Սոցիալական

USD BUY - 367.50-0.50 USD SELL - 370.50+0.00
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 429.00+0.00
OIL:  BRENT - 94.74+2.91 WTI - 91.84+3.51
COMEX:  GOLD - 4064.90-3.19 SILVER - 64.60+1.33
COMEX:  PLATINUM - 1666.30-0.10
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 160.48+0.09 EUR/GBP - 1.1544-0.01
FOREX:  EUR/USD - 1.1544-0.01 GBP/USD - 1.3377-0.02
STOCKS RUS:  RTSI - 1106.20-0.16
STOCKS US: DOW JONES - 49918.78-1.87 NASDAQ - 25169.50-1.98
STOCKS US: S&P 500 - 7266.99-1.62
STOCKS JAPAN:  NIKKEI - 64217.27+0.06 TOPIX - 3830.35-0.45
STOCKS CHINA:  HANG SENG - 24249.29-0.65 SSEC - 3987.01-0.16
STOCKS EUR:  FTSE100 - 10254.81+0.27 CAC40 - 8161.83-0.51
STOCKS EUR:  DAX - 24195.31-0.97
11/06/2026  CBA:  USD - 368.42-0.02 GBP - 492.28-1.06
11/06/2026  CBA:  EURO - 424.9-0.69
11/06/2026  CBA:  GOLD - 49405-1859 SILVER - 763.53-49.08
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ. 20 ՄԼՆ ԴՐԱՄ` «ՓԱՐՈՍ»  ԵՐԳՉԱԽՄԲԻ ՄԵԿ ՏԱՐՎԱ ԱՇԽԱՏԱՎԱՐՁՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ
24/05/2011 16:49
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ. 20 ՄԼՆ ԴՐԱՄ` «ՓԱՐՈՍ» ԵՐԳՉԱԽՄԲԻ ՄԵԿ ՏԱՐՎԱ ԱՇԽԱՏԱՎԱՐՁՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, «Փարոս» կամերային երգչախմբի մեկ տարվա աշխատավարձն ապահովելու նպատակով հատկացրել է 20 մլն դրամ: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Ստեղծագործական գործունեության 18-ամյա պատմություն ունեցող «Փարոս» կամերային երգչախումբն իրականում փարոսի դեր է կատարում երգչախմբի անդամների համար: Խմբում հիմնականում 1988-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետևանքով ողնաշարային խնդիրներ ունեցող, անվասայլակին գամված երաժիշտներ են: «Փարոսը» համերգներով  հանդես է եկել ոչ միայն Հայաստանի մայրաքաղաքում, տարբեր մարզերում և ԼՂՀ-ում, այլև հասցրել է հյուրախաղերի մեկնել Լիբանան, Վրաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա և Վատիկան:

«Կյանքում ամենակարևորը ձեռք բերածը գնահատելն է: Յուրաքանչյուրը պետք է կարողանա գնահատել կյանքը, մարդկային հարաբերությունները, ձեռքբերումները և առհասարակ` առաջնորդվի բարոյական արժեքներով: Այս մարդիկ չեն թուլացել ճակատագրի հարվածից և անում են ամեն ինչ` իրենց կյանքը գունեղ դարձնելու, դժվարության համար ոչ մեկին չմեղադրելու, աջակցության համար` երախտագիտություն արտահայտելու և դրանով մյուսների համար օրինակ լինելու համար: ՎիվաՍել-ՄՏՍ-ը գնահատում է այսօրինակ վարքը` երգչախմբին աջակցելու պատրաստակամությունը մեկնաբանելով կազմակերպության որդեգրած արժեքային համակարգով: Դրա հիմքում հոգատարությունը, հարգանքն ու բարոյական նորմերն են», -ընդգծել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

11/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.42
-0.02
Եվրո (EUR)
424.9
-0.69
Ռուբլի (RUR)
5.0964
-0.0215
Լարի (GEL)
138.76
+0.07
49405
-1859
Արծաթ
763.53
-49.08