Նորվեգիայում Bitcoin-ի մայնինգը չի արգելվի
Նորվեգիայի խորհրդարանը մերժել է երկրում բիթքոինի մայնինգն արգելելու մասին օրինագիծը։
Օրինագիծն առաջ է քաշվել դեռևս 2022թ. մարտին։ Նման օրինագծի պատճառ է հանդիսացել մայներների կողմից ծախսվող էլեկտրաէներգիայի հսկայական ծավալները։
Ամեն դեպքում, խորհրդարանի ձախ ուժերը չեն պատրաստվում նահանջել։ Նրանք փորձելու են թանկացնել էլեկտրաէներգիայի սակագինը մայներների համար։
Հիշեցնենք, որ առաջինը նման նախաձեռնությամբ հանդես են եկել Շվեդիայում, իսկ ԵՄ արժեթղթերի և շուկայի վարչության նախագահ Էրիկ Տեդենն առաջարկել էր ընդհանրապես արգելել բիթքոինի մայնինգը։
Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։