Աշխարհ

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.63+0.82 WTI - 99.44-4.25
COMEX:  GOLD - 4122.40-0.40 SILVER - 57.71+1.30
COMEX:  PLATINUM - 1644.00-0.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.18-0.08 EUR/GBP - 1.1224-0.04
FOREX:  EUR/USD - 1.1224-0.04 GBP/USD - 1.3372+0.34
STOCKS RUS:  RTSI - 941.08+0.77
STOCKS US: DOW JONES - 52495.88+1.02 NASDAQ - 26424.82-0.02
STOCKS US: S&P 500 - 7712.57+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64621.24+0.85 TOPIX - 4043.73+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 23651.87-0.90 SSEC - 3713.03-0.60
STOCKS EUR:  FTSE100 - 10733.00-0.29 CAC40 - 7838.49-0.38
STOCKS EUR:  DAX - 25304.42-0.06
21/10/2026  CBA:  USD - 361.4-0.05 GBP - 483.95+1.78
21/10/2026  CBA:  EURO - 405.92+0.81
21/10/2026  CBA:  GOLD - 47924-277 SILVER - 663.46-6.37
ՍՊԱՍՎԱԾ ԳՈՐԾԱՐՔ ՀՈՒՆԱԿԱՆ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ. DEUTSCHE TELEKOM-Ը ԿԳՆԻ OTE-Ն
27/05/2011 12:16
Կիսվել

ՍՊԱՍՎԱԾ ԳՈՐԾԱՐՔ ՀՈՒՆԱԿԱՆ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ. DEUTSCHE TELEKOM-Ը ԿԳՆԻ OTE-Ն

Հունաստանի կառավարությունը մեկնարկել է բանակցություններ գերմանական Deutsche Telekom ընկերության հետ` հունական  OTE հեռահաղորդակցական ընկերության պետական բաժնետոմսերի մի մասը գերմանական ընկերությանը վաճառելու ուղղությամբ: Ինչպես հաղորդում է AFP-ն` երկկողմ բանակցությունների մեկնարկի համար հիմք է հանդիսացել Հունաստանի ֆինանսների նախարար Գերոգիոս Պապակոնստանտինուի` գերմանական Deutsche Telekom-ին ուղղված պոշտոնական նամակը:
 
Նշենք, որ հունական OTE հեռահաղորդակցական ընկերության բաժնետոմսերի վաճառքը Հունաստանի կառավարության կողմից մշակված «վերակազմավորման» քաղաքականության առաջին քայլն է, որը կնպաստի Հունաստանի կառավարության` պարտքային ճգնաժամից դուրս գալու առաջիկա երեք տարիների համար մշակված ծրագրի արդյունավետ իրագործմանը: 
Նախնական տվյալների համաձայն` նախատեսվում է OTE ընկերության բաժնետոմսերի 10%-ի վաճառք: Հունաստանի կառավարությանը ներկայումս պատկանում  է ընկերության բաժնետոմսերի 20%-ը: Deutsche Telekom-ը, որը նույնպես ընկերության բաժնետեր է, ներկայումս տնօրինում է OTE-ի բաժնետոմսերի 30%-ը:
OTE ընկերությունը, որը գործունեություն է ծավալում ոչ միայն Հունաստանում, այլև Ալբանիայում, Ռումինիայում, Բուլղարիայում և Սերբիայում, հեռահաղորդակցության ոլորտում առաջատար ընկերությունն է: 2011 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով ընկերությունն ապահովել է 30.2 մլն եվրոյի զուտ շահույթ: 

Հիշեցնենք, որ OTE ընկերությունը մի քանի տարի առաջ հանդիսացել է նաև «ԱրմենՏել»  ընկերության 90% բաժնետեր: Հետագայում հունական ընկերությունն իր բաժնետոմսերը վաճառել էր «ՎիմպելԿոմ» ԲԲԸ-ին:

21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
47924
-277
Արծաթ
663.46
-6.37