Հրապարակվել է ՄՊՀ 2021 թվականի գործունեության հաշվետվությունը
Հայաստանի Հանրապետության մրցակցության պաշտպանության հանձնաժողովը (ՄՊՀ) հրապարակել է 2021 թվականի գործունեության հաշվետվությունը, որում ներկայացված են նախորդ տարում կատարված աշխատանքների հիմնական արդյունքները:
ՄՊՀ-ից հայտնում են, որ առանձին բաժիններով ներկայացված են մրցակցության պաշտպանության ոլորտում հարուցված վարույթների վիճակագրությունը և առավել նշանակալից գործերի նկարագրությունը, 5 ապրանքային շուկաներում կատարված ոլորտային ուսումնասիրությունները, մրցակցային վիճակի բարելավման միջոցառումները, հանրային իրազեկմանն ու միջազգային համագործակցությանն ուղղված աշխատանքները:
Հատուկ անդրադարձ է կատարվել Հանձնաժողովի գործունեության 20-ամյակին: