Մինչև տարեվերջ Թուրքիայի արտահանումը կգերազանցի 250 միլիարդ դոլարը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի օրը հայտարարել է, որ մինչև այս տարվա վերջ Թուրքիայի արտահանումը կգերազանցի 250 միլիարդ դոլարը։
«Մայիսին մեզ հաջողվեց տարեկան կտրվածքով մեր արտահանման ցուցանիշները հասցնել 243 միլիարդ դոլարի: Տարեվերջին մենք հեշտությամբ կհաղթահարենք 250 միլիարդ դոլարի ցուցանիշը», – ասել է Էրդողանը Ստամբուլում Թուրքիայի արտահանողների միության անդամների հետ հանդիպման ժամանակ:
Թուրքական իշխանությունները ավելի վաղ հայտնել էին, որ ընթացիկ տարվա մայիսին արտահանումը հասել է 19 միլիարդ դոլարի, ինչը 15,2 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշից։
«Չնայած համաճարակին և միջազգային անբարենպաստ իրավիճակին, Թուրքիան վերջին երկուս ու կես տարվա ընթացքում ավելացրել է իր արտահանումը վեց անգամ, իսկ ներմուծումը՝ չորս անգամ», – Էրդողանը նշել է, որ Թուրքիան նպատակ ունի մտնել աշխարհի տնտեսապես զարգացած երկրների տասնյակ: