Եվրահանձնաժողովը հայտարարել է էներգիայի վերականգնվող աղբյուրների զարգացման անհրաժեշտության մասին
Եվրամիությունը պետք է զարգացնի էներգիայի վերականգնվող աղբյուրները, որոնք կփոխարինեն Ռուսաստանի նավթին, գազին և ածուխին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Կադրի Սիմսոնի հայտարարությանը:
Նրա խոսքով՝ Եվրոպական հանձնաժողովի Repower ծրագրի առանցքային բաղադրիչը ԵՄ համակարգում վերականգնվող էներգիայի հնարավորությունների զարգացումն է:
«Իմաստ չի լինի փորձել Ռուսաստանի գազը, նավթը և ածուխը փոխարինել այլ երկրից ներմուծվող գազով, նավթով և ածուխով», – ասել է Սիմսոնը: