Կրիպտո

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 398.00-0.50 EUR SELL - 401.00+0.00
OIL:  BRENT - 96.29+0.85 WTI - 88.56+0.36
COMEX:  GOLD - 3879.70+0.03 SILVER - 49.03-1.88
COMEX:  PLATINUM - 1489.70-3.18
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.66-0.15 EUR/GBP - 1.1021-0.34
FOREX:  EUR/USD - 1.1021-0.34 GBP/USD - 1.3215-0.13
STOCKS RUS:  RTSI - 962.92+1.17
STOCKS US: DOW JONES - 52347.55+0.10 NASDAQ - 25136.27-0.91
STOCKS US: S&P 500 - 7561.67-0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10902.56+0.36 CAC40 - 8368.91+0.09
STOCKS EUR:  DAX - 26749.95-0.08
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
Իլոն Մասքին, SpaceX-ին և Tesla-ին 258 դոլար միլիարդի հայց են ներկայացրել՝ Dogecoin-ն առաջխաղացնելու համար
18/06/2022 13:19
Կիսվել

Իլոն Մասքին, SpaceX-ին և Tesla-ին 258 դոլար միլիարդի հայց են ներկայացրել՝ Dogecoin-ն առաջխաղացնելու համար

Ամերիկացի Քիթ Ջոնսոնը մեղադրել է SpaceX և Tesla ընկերություններին, ինչպես նաև դրանց հիմնադիր Իլոն Մասքին, «կրիպտոարժութային բուրգ» Dogecoin (DOGE) առաջխաղացնելու համար։ Հայցվորը պահանջում է իրեն վճարել 258 միլիարդ դոլար՝ որպես վնասի փոխհատուցում, գրում է Bloomberg-ը։

«Ամբաստանյալները ստով և խաբեյությամբ պնդում են, որ Dogecoin-ը համարվում է օրինական ներդրում, այն դեպքում, երբ ակտիվը ոչ մի արժեք չունի։»,- ասվում է Մանհեթենի դաշնային դատարան ներկայացված հայցի մեջ։

Ըստ գործակալության՝ Ջոնսոնը ցանկանում է ներկայացնել անհատների այն խմբի շահերը, որոնք 2019 ապրիլից սկսած գումար են կորցրել առևտրի կամ էլ DOGE-ի մեջ ներդրումներ կատարելու ընթացքում։

Bybit

Հայցվորը պահանջում է 86 միլիարդ դոլարի փոխհատուցում անել իրեն և վճարել եռակի փոխհատուցում 172 միլիարդ դոլարի չափով։ Ներդրողը խնդրում է Մասքին և իր ընկերություններին արգելել Dogecoin-ի առաջխաղացումը, ինչպես նաև հայտարարել, որ այդ կրիպտոարժույթի վաճառքը համարվում է «ազարտային խաղ»։

Մասքը ակտիվորեն առաջխաղացրել է մեմ-կրիպտոարժույթը։ 2022 թվականի ապրիլին բիզնեսմենը առաջարկել է նվազեցնել Twitter Blue-ի բաժանորդագրության արժեքը և օգտատերերին հնարավորություն ընձեռել  պրեմիում-սպասարկման համար վճարել DOGE-ով։

Հունվարին Tesla-ն սկսեց Dogecoin բրենդային ապրանքների վաճառքը։ Նախկինում ընկերությունը վաճառում էր իր էլեկտրոմեքենաները բիթքոինով, սակայն արդյունքում հրաժարվեց վճարման այդ տարբերակից։

Հիշեցնենք, որ մայիսին միլիարդերը քննադատել էր Dogecoin-ի հիմնադիր Ջեքսոն Պալմերին։ Մասքն ասել էր, որ Twitter-ի սփամի դեմ պայքարի սքրիփթը, որը ծրագրավորողը ներկայացրել էր իրեն մի քանի տարի առաջ, վատ է գրված եղել։

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ:

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88