17/06/2011 14:25
«ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ»` ՀՀ ԲՈՒԺՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈԼՈՐՏԻՆ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստի շրջանակներում կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունների միջև ավելի վաղ ստորագրված պայմանագրով Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերված շտապ օգնության գծային մեքենաների, շտապ օգնության ռեանիմոբիլների և դրանց օժանդակ սարքավորումների ցանկը։Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ շտապ օգնության մոտ 9 տասնյակ ավտոմեքենաների ստացումը որակական էական փոփոխություն կառաջացնի բնակչության բուժսպասարկման ոլորտում։ Հատկանշական է, որ վերջին 20 տարվա ընթացքում բուժհիմնարկները դեռևս այսպիսի համալրում չէին ստացել։
21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
Արծաթ
663.46
-6.37
