Ֆինանսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
Մարտին Գալստյանն անդրադարձել է դրամի արժևորմանն ու արտահանողների բարձրացրած խնդրին
22/06/2022 14:05
Կիսվել

Մարտին Գալստյանն անդրադարձել է դրամի արժևորմանն ու արտահանողների բարձրացրած խնդրին

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն անդրադարձել է դրամի արժևորմանն ու արտահանողների խնդիրներին, այն արհեստականորեն արժեզրկելու կոչին:

Արմենպրեսի հաղորդմամբ՝ Գալստյանն այս մասին խոսեց Orion Summit 2022 գագաթնաժողովում` պանելային քննարկման շրջանակում:

Մարտին Գալստյանը նախ խոսեց դրամի արժևորման մասին: Անդրադառնալով դրան նպաստող գործոններին՝ նա նշեց Հայաստան օտարերկրյա այցելուների հոսքի մասին, ծառայությունների արտահանման աճի մասին: «Ձեզնից շատերն են երեկոյան լինում ռեստորաններում, որտեղ կարող եք տեսնել, թե ինչքան օտարերկրացիներ կան: Ըստ վիճակագրական կանոնների` դա պետք է գրանցվի որպես արտահանում։ Այսպիսով, այս տարվա ընթացքում մենք կարող ենք տեսնել Հայաստանից արտահանման անհավանական աճ, ինչը, բնականաբար, բերում է ազգային արժույթի արժևորման», – ասաց Գալստյանը:

Ըստ ԿԲ նախագահի՝ հիմա հանրության մի հատվածից, հատկապես արտահանողներից ԿԲ-ին ուղղված կոչ է հնչում՝ արհեստականորեն արժեզրկել հայկական դրամը, միջամտել և արժեզրկել հայկական դրամը, ինչը, հավանաբար, պետք է օգնի հայ արտահանողներին՝ լինելու ավելի արդյունավետ, մրցունակ: Այսպիսով, ԿԲ նախագահը հարց է բարձրացնում, թե արդյոք դրամի 5-10 տոկոսով արժևորումի՞ց է կախված արտահանողների արդյունավետ լինել-չլինելը:

«Իմ պատկերացմամբ՝ դա լուծում չէ։ Լուծումը եզակի, ունիկալ լինելն է։ Եթե մենք ուզում ենք լինել եզակի, կան բազմաթիվ բաներ, որոնք մենք կարող ենք միասին անել: Բայց ես հույս չէի դնի միայն արհեստականորեն արժեզրկման վրա»,- ասաց Գալստյանը:

Վերջին շրջանում հայկական դրամը արժևորվում է հատկապես դոլարի նկատմամբ: Հունիսի 21-ին ԿԲ-ի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 4.02 դրամով և կազմել 417.01 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 3.40 դրամով և կազմել 440.07 դրամ:

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25