Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 360.50-0.50
EUR BUY - 392.00-2.00 EUR SELL - 395.00-2.00
OIL:  BRENT - 88.87-4.02 WTI - 79.73-4.41
COMEX:  GOLD - 3649.20+3.90 SILVER - 43.15+5.14
COMEX:  PLATINUM - 1294.40+0.37
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 158.96+0.28 EUR/GBP - 1.0912-0.48
FOREX:  EUR/USD - 1.0912-0.48 GBP/USD - 1.3042-0.30
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 56436.65+0.00 TOPIX - 3674.22+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 22383.74-0.12 SSEC - 3538.95+0.15
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
23/11/2026  CBA:  USD - 360.35-0.18 GBP - 472.24-0.13
23/11/2026  CBA:  EURO - 395.09-0.09
23/11/2026  CBA:  GOLD - 41358-1640 SILVER - 490.82-31.02
Honda-ն հիբրիդային շարժիչը դարձրել է ավելի թեթև և խնայող․ ինչ է թաքցնում նոր շարժիչը
24/11/2026 13:18
Կիսվել

Honda-ն հիբրիդային շարժիչը դարձրել է ավելի թեթև և խնայող․ ինչ է թաքցնում նոր շարժիչը

Avancier քրոսովերի շնորհանդեսի ընթացքում Honda ընկերությունը մանրամասներ է ներկայացրել իր նոր հիբրիդային ուժային համակարգի մասին, որը մի շարք բնութագրերով զգալիորեն գերազանցում է ընկերության նախորդ շարժիչային համակարգերին։

Honda-ն դեռևս չի հրապարակել նոր հիբրիդային համակարգի տեխնիկական բնութագրերը։ Դրանք հայտնի կդառնան 2027 թվականի գարնանը, երբ կմեկնարկեն Avancier քրոսովերի վաճառքները։ Այնուամենայնիվ, ընկերության՝ արդեն ներկայացրած տեղեկությունները վկայում են, որ նոր հիբրիդային համակարգը զգալիորեն գերազանցում է ճապոնական արտադրողի նախորդ ուժային ագրեգատներին։

Այս պնդումը հիմնավորվում է ներքին այրման շարժիչի (ՆԱՇ) կառուցվածքային առանձնահատկություններով։ Հիբրիդային համակարգի կազմում ներառված է վառելիքի ուղղակի ներարկման համակարգով հագեցած 2-լիտրանոց, 4-մխոցանի շարժիչ։ Honda-ի տվյալներով՝ նոր շարժիչը նախորդից 900 գրամով թեթև է, ընդ որում՝ ինժեներներին միայն ծնկաձև լիսեռի կառուցվածքի կատարելագործման շնորհիվ հաջողվել է խնայել 500 գրամ։ Վերամշակված ներծծման ուղիներն ու մխոցները նպաստել են վառելիք-օդային խառնուրդի այրման գործընթացի արագացմանը։

Ռեգո Ինշուրանս

Նոր շարժիչի արդյունավետությունը բարձր պտույտների դեպքում աճել է 30%-ով։ Միաժամանակ ինժեներներին հաջողվել է ոչ միայն բարձրացնել ուժային ագրեգատի արտադրողականությունը, այլև 10%-ով նվազեցնել վառելիքի ծախսը։ Ուժային փոխանցման համակարգը դարձել է ավելի կոմպակտ, իսկ քարշային մարտկոցը տեղադրվել է առջևի առանցքին ավելի մոտ՝ բարելավելով մեքենայի զանգվածի բաշխումը։ Այս լուծումը նոր հիբրիդային համակարգով համալրված ավտոմեքենաներն ավելի կայուն է դարձնում։

Նոր շարժիչի հետ մեկտեղ գնորդներին կառաջարկվեն նաև Honda-ի համար երկու նորարարական տեխնոլոգիաներ։

Դրանցից մեկը DualPower eAWD էլեկտրական լիաքարշակ համակարգն է, որի կառուցվածքը չի նախատեսում մեխանիկական կարդանային լիսեռի տեղադրում։ Honda-ն իր պատմության մեջ առաջին անգամ նման լուծում է կիրառում հիբրիդային ավտոմեքենաներում։ Այն հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ բաշխել պտտող մոմենտը և բարելավել տեղից արագացումը։

Իսկ Motion Management System համակարգը համակարգում է էլեկտրաշարժիչների քարշային ուժն ու յուրաքանչյուր անիվի արգելակման ուժը՝ այդպիսով նվազեցնելով թափքի կողային թեքումներն ու առաջ-հետ տատանումները։

Բացի այդ, Honda-ն էլեկտրաշարժիչների կառուցվածքում չի օգտագործել ծանր հազվագյուտ հողային մետաղներ։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

23/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.35
-0.18
Եվրո (EUR)
395.09
-0.09
Ռուբլի (RUR)
4.3925
-0.0101
Լարի (GEL)
139.1
+0.06
41358
-1640
Արծաթ
490.82
-31.02