Կրիպտո

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.00+0.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.17+5.62 WTI - 84.27+4.40
COMEX:  GOLD - 3573.00+0.37 SILVER - 41.42+1.62
COMEX:  PLATINUM - 1283.20+2.43
LME:  ALUMINIUM - 2751.00-6.24 COPPER - 11649.50-11.92
LME:  NICKEL - 15169.00-7.85 TIN - 37187.00-17.47
LME:  LEAD - 1830.50-2.22 ZINC - 3392.00-7.70
FOREX:  USD/JPY - 159.17-0.05 EUR/GBP - 1.0958+0.08
FOREX:  EUR/USD - 1.0958+0.08 GBP/USD - 1.3096+0.01
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 57499.16+0.86 TOPIX - 3750.40+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 22226.88+1.19 SSEC - 3476.88+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
26/11/2026  CBA:  USD - 360.28-0.01 GBP - 472.26+1.43
26/11/2026  CBA:  EURO - 395.37+1.32
26/11/2026  CBA:  GOLD - 40152-1821 SILVER - 456.38-35.58
Ռուսական Գազպրոմնեֆտը և BitRiver-ը կստեղծեն մայնինգային տվյալների կենտրոններ. Կրիպտո՝ Bybit-ի հետ 
23/06/2022 16:08
Կիսվել

Ռուսական Գազպրոմնեֆտը և BitRiver-ը կստեղծեն մայնինգային տվյալների կենտրոններ. Կրիպտո՝ Bybit-ի հետ 

Գազպրոմի նավթ արդյունահանող դուստր ձեռնարկությունը էներգիա կտրամադրի BitRiver-ի կողմից ստեղծված տվյալների կենտրոններին:

Ռուսական Գազպրոմնեֆտը և ԱՄՆ-ի կողմից սանկցիաների ենթարկված բիթքոյնի մայնինգով զբաղվող BitRiver-ը ծրագրում են զարգացնել կրիպտո-մայնինգի ենթակառուցվածքները նավթի հանքերում՝ համաձայն Սանկտ Պետերբուրգի Միջազգային Տնտեսական Ֆորումում ստորագրված հուշագրի:

Գազպրոմնեֆտը էներգիա կտրամադրի BitRiver-ի կողմից ստեղծված տվյալների կենտրոններին։ Դրանք կա՛մ կլինեն նավթի նոր հանքավայրերում, որտեղ տրանսպորտային ենթակառուցվածքներ չկան, կա՛մ հեռավոր վայրերում, որտեղ տրանսպորտը չափազանց թանկ է, ասվում է հայտարարության մեջ:

Այրված գազի արդյունահանումը վերջին մեկ տարվա ընթացքում մեծ տարածում է գտել, քանի որ այն թույլ է տալիս նավթ արդյունահանողներին օգտվել մեթան գազից, որը հակառակ դեպքում պարզապես անիմաստ կվատնեին: Հաղորդվում է, որ ExxonMobil-ը (XOM) ուսումնասիրում է դա իր որոշ նավթահանքերի համար, և Մերձավոր Արևելքի նավթ արտադրողներ Աբու Դաբին և Օմանը բաժնետոմսեր են վերցրել Crusoe Energy-ում, որն այրվող գազի որպես էներգիայի աղբյուր օգտագործելու առաջատար ընկերություններից մեկն է:

2022թ.-ի ապրիլի 20-ին ԱՄՆ Ֆինանսների Նախարարության Արտաքին Ակտիվների Վերահսկման Գրասենյակը (OFAC) BitRiver-ը դասել է հատուկ նշանակության ազգային ակտիվների ցանկին, քանի որ ընկերությունն օգնում է Ռուսաստանին «դրամայնացնել իր բնական ռեսուրսները»: Ընկերությունն այս քայլն անվանել է անարդար և հակամրցակցային՝ հայտարարելով, որ մտադիր է դատի տալ ԱՄՆ կառավարությանը:

Bybit

«Առաջիկա երկու տարիների ընթացքում BitRiver-ը մտադիր է տարբեր նախագծեր իրականացնել՝ ստեղծելու սեփական տվյալների կենտրոններ՝ մինչև 2 գիգավատտ հզորությամբ՝ ներառյալ նավթային գազը, որը կապահովի լրացուցիչ էներգիայի բարձր և կայուն սպառում», – ասել է BitRiver-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Իգոր Ռունեցը:

BitRiver-ը Ռուսաստանի խոշորագույն մայնինգային ընկերություններից մեկն է, որի տեղական դուստր ձեռնարկությունը կառավարում է ավելի քան 300 մեգավատտ հզորությամբ  տվյալների կենտրոններ:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

26/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.28
-0.01
Եվրո (EUR)
395.37
+1.32
Ռուբլի (RUR)
4.3892
+0.0194
Լարի (GEL)
139.02
+0.05
40152
-1821
Արծաթ
456.38
-35.58