Բիզնես

USD BUY - 387.00+0.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 408.00+1.00 EUR SELL - 414.00+3.00
OIL:  BRENT - 71.04-1.57 WTI - 66.95-2.02
COMEX:  GOLD - 2567.40-0.19 SILVER - 30.34-0.75
COMEX:  PLATINUM - 946.00-0.01
LME:  ALUMINIUM - 2649.50+5.29 COPPER - 9002.50+0.14
LME:  NICKEL - 15540.00-0.51 TIN - 28742.00-0.66
LME:  LEAD - 1957.00-0.15 ZINC - 2947.50+0.17
FOREX:  USD/JPY - 154.34-1.36 EUR/GBP - 1.0541-0.03
FOREX:  EUR/USD - 1.0541-0.03 GBP/USD - 1.2617-0.48
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43444.99-0.70 NASDAQ - 18680.12-2.24
STOCKS US: S&P 500 - 5870.62-1.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 38642.91+0.28 TOPIX - 2711.64+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 19426.34-0.05 SSEC - 3330.73-1.45
STOCKS EUR:  FTSE100 - 8063.61-0.09 CAC40 - 7269.63-0.58
STOCKS EUR:  DAX - 19210.81-0.27
15/11/2024  CBA:  USD - 388.25+0.61 GBP - 491.99+2.05
15/11/2024  CBA:  EURO - 410.42+3.01
15/11/2024  CBA:  GOLD - 32046.39-341.61 SILVER - 374.35-10.88
Նորագույն տեխնոլոգիաներ ներդրումների ներգրավման համար եւ ոչ միայն. «Մեյդ Ին Արմենիա» ՀԿ հավակնոտ նպատակները
29/06/2022 16:12
Կիսվել

Նորագույն տեխնոլոգիաներ ներդրումների ներգրավման համար եւ ոչ միայն. «Մեյդ Ին Արմենիա» ՀԿ հավակնոտ նպատակները

Հայաստանում Փոքր եւ միջին ձեռնարկություններին աջակցող հասարակական կազմակերպությունների /ՀԿ/ ցանկը համալրվել է եւս մեկով: Հիմնադրումից ամիսների անց «Մեյդ ին Արմենիա» ՀԿ-ն հայտարարել է ոչ միայն լայնածավալ աջակցության ծրագրերի մեկնարկի մասին, այլեւ ակնարկել ՀԿ անդամների համար նոր՝ հայաստանյան շուկայում եզակի հնարավորությունների ներդրման մտադրության մասին:

Հարցերի շուրջ զրուցել ենք «Մեյդ ին Արմենիա» ՀԿ նախագահ Աշոտ Գրիգորյանի հետ:

Նորագույն տեխնոլոգիաներ ներդրումների ներգրավման համար եւ ոչ միայն. «Մեյդ Ին Արմենիա» ՀԿ հավակնոտ նպատակները

Օրերս «Մեյդ ին Արմենիա» ՀԿ-ն հայտարարություն տարածեց Փոքր եւ միջին ձեռնարկությունների աջակցության ծրագրերի շնորհանդես-միջոցառման անցկացման մասին՝ խոստանալով նաեւ հետաքրքիր նոր առաջարկներ: Ինչպե՞ս են գնահատվել ՓՄՁ կարիքները եւ որոշվել աջակցության ուղղությունները:

– Երկու ամիս շարունակ մենք հարցումներ ենք իրականացրել Երեւանում ու մարզերում գործող փոքր եւ միջին ձեռնարկությունների շրջանում՝ հավաքագրելով հիմնական կարիքները. ֆինանսական եւ մարդկային ռեսուրսների կարիք, վաճառքի ու արտահանման աճ, նոր շուկաներում հաստատվելու կամ ամրապնդվելու անհրաժեշտություն, ծախսերի կրճատման հնարավորություններ:

Ըստ էության, միջոցառման շրջանակում նախատեսում ենք նաեւ անդրադառնալ այս հարցերից մի քանիսին:

Կարո՞ղ ենք փաստել, որ միջոցառման հիմնական նպատակը տեղեկատվական բացի լրացումն է:

– Մասամբ: ՀԿ գործունեության շրջանակում նախատեսում ենք նաեւ նպաստել արտադրողների եւ փորձագետների կամ տարբեր ծառայություններ մատուցող գործընկեր-կառույցների միջեւ արդյունավետ, երկարաժամկետ համագործակցության հաստատմանը: Ինչի շնորհիվ, հուսով ենք, արտադրողները կկարողանան ոչ միայն սեղմ ժամկետում ստանալ փորձագիտական աջակցություն, այլեւ, երկարաժամկետ կտրվածքում, հասնել ծախսերի կրճատման եւ վաճառքի աճի:

Գործունեության եւս մեկ ուղղություն, որի մեկնարկը կտրվի միջոցառման ժամանակ, ներդրումների ներգրավման հարցում արտադրողների համար նոր հնարավորությունների ստեղծումն է: Մենք պատրաստակամ եմ լսել բոլորի կարիքները եւ անել հնարավորը ֆինանսներ ներգրավելու հարցում արտադրողներին աջակցելու համար:

-Ի՞նչի մասին է խոսքը: Կմանրամասնե՞ք:

Այս պահին ձեռնպահ կմնամ փակագծերը բացել. կարծում եմ, այս մասին առաջինը պիտի իմանան հենց համաժողովի մասնակիցները:  Կնշեմ միայն, որ մեր հայտարարությունը վերաբերելու է  այդ թվում նոր տեխնոլոգիաների վրա հիմնված ֆինանսական գործիքի ներդրմանը:

Այնպես  որ, արտադրողներին ու շահագրգիռ անձանց սիրով սպասում ենք հուլիսի 7-ին՝ ժամը 17-ին եւ խոստանում ենք ջերմ ընդունելություն, հետաքրքիր հանդիպումներ, քննարկումներ:

Միջոցառման մանրամասները եւ մասնակցության հայտը`  https://madeinarmenia.ngo/en/program/haytararvouthyvoun-phmdz-hamar-annakhadep-tsragreri-shnvorhandesi-masin

Նորագույն տեխնոլոգիաներ ներդրումների ներգրավման համար եւ ոչ միայն. «Մեյդ Ին Արմենիա» ՀԿ հավակնոտ նպատակները

15/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.25
+0.61
Եվրո (EUR)
410.42
+3.01
Ռուբլի (RUR)
3.90
+0.00
Լարի (GEL)
142.19
+0.41
32046.39
-341.61
Արծաթ
374.35
-10.88