Կրիպտո

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00-1.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Ինչու՞ Ուորեն Բաֆեթը ներդրումներ չի կատարում բիթքոինում. Կրիպտո՝ Bybit-ի հետ
30/06/2022 18:15
Կիսվել

Ինչու՞ Ուորեն Բաֆեթը ներդրումներ չի կատարում բիթքոինում. Կրիպտո՝ Bybit-ի հետ

Հայտնի ներդրող 91-ամյա Ուորեն Բաֆեթը, ինչպես հայտնի է գնել է իր առաջին բաժնետոմսը 11 տարեկանում, և այսօր նա արդեն 80 տարի է բիզնեսի մեջ է։ Ոչ բոլորը կարող են հպարտանալ այս ռեկորդային ցուցանիշով, բացի այդ նա հետևողականության, իմաստության և խոհեմության օրինակ է: Այս մասին գրում է Investing.com հարթակը:

Ներդրումների կենդանի լեգենդը այլևս չի համապատասխանում բարեհոգի պապիկի կերպարին, որը ամեն ինչում խորհուրդ է տալիս առողջ միտք և չափի զգացողություն։ Եվ իհարկե, Ուորեն Բաֆեթը բիթքոինի և այլ կրիպտոարժույթների սիրահար չէ:

Berkshire Hathaway-ի հիմնադրին իր հաջողությամբ կուրացած լինելը մեծ սխալ կլինի։ Ամեն դեպքում, նա չի փակում աչքերը կյանքի իրականության վրա։

Բաֆեթը մայիսի 1-ին ուշագրավ հայտարարություն է արել Berkshire Hathaway-ի բաժնետերերի ամենամյա ժողովի ժամանակ.

«Եթե այս դահլիճում գտնվողները տիրեին ԱՄՆ-ի ամբողջ գյուղատնտեսական հողատարածքներին և ինձ առաջարկեին 1% բաժնետոմս՝ պահանջելով վճարել իենց ձեռնտու 25 միլիարդ դոլար, ես նրանց համար գնման անդորրագիր կստորագրեի այսօր կեսօրին: Եթե ​​այս մարդիկ տիրեին ԱՄՆ-ի բազմաբնակարան շենքերի 1 տոկոսին, և նրանք ինձ առաջարկեին 1% բաժնեմաս, օրինակ, 25 միլիարդ դոլարով, ես կստորագրեի ևս մեկ անդորրագիր: Ամեն ինչ շատ պարզ է։ Բայց եթե ինձ առաջարկեին աշխարհում գոյություն ունեցող բոլոր բիթքոինները ընդհամենը 25 դոլարով, ես դրանք չէի ընդունի։ Ի՞նչ պետք է անեի ես դրանց հետ»:

Իրականում, այսպես նա խոսել է 20 տարուց ավելի. սա ճիշտ նույնպիսի փաստարկ է, որը նա օգտագործում է ոսկու և բոլոր ոչ եկամտաբեր ակտիվների հետ կապված: Ուորեն Բաֆեթը միշտ նախընտրել է ներդրումներ կատարել բաժնետոմսերում և ընկերությունում՝ օգտագործելով հիմնարար վերլուծություն:

Ենթադրենք՝ մենք գնում ենք աշխարհի ողջ ոսկին 10 միլիարդ դոլարով, բայց 10 կամ 20 տարի հետո ոսկին դեռ իներտ նյութ կլինի։ Ո՞րն է դրա օգուտը: Գրեթե ոչ մի օգուտ: Սա անարդյունավետ ներդրում է։ Հիմա ենթադրենք, որ նույն գումարով գնել ենք ընկերություններ, անշարժ գույք ու հող։ Այս դեպքում բոլորովին այլ պատմություն է, քանի որ այդ բոլոր ակտիվներն արտադրում են ապրանքներ և ծառայություններ, այսինքն՝ դրանք արտադրական ակտիվներ են։

Հիմա եկեք տեսնենք, թե ինչ է բիթքոինը: Բիթքոինը տվյալների բազայի կոդ է, որն ըստ սահմանման աբստրակցիա է համարվում: Այսինքն՝ սիմվոլիկ համակարգ, որը չունի ներքին արժեք, որն իրենից դրամական արժեք է ներկայացնում։ Բիթքոինը պարզապես թվային տեխնոլոգիա չէ, այլ սոցիալական տեխնոլոգիա, և ներդրողների մեծ մասը բիթքոինը գնում է դրա արժեքի հնարավոր բարձրացման և  շահույթ ստանալու ակնկալիքով։ Ինքնին նման կոդը անօգուտ է, դրա հիմքում  չկան ոչ բազային ակտիվներ, ոչ արտադրողականություն, ոչ շահաբաժիններ և ոչ էլ տարեկան վաճառք: Այն ամենը, ինչ կա, մի կոդ  է, որի գինը տատանվում է: Այլ կերպ ասած՝ բիթքոինը սպեկուլյատիվ ակտիվ է, ինչպես և ոսկին:

Ինչպես գիտեք, Ուորեն Բաֆեթը ներդրումներ չի կատարում չաշխատող ակտիվներում: Իրականում նրա փաստարկները բավականին հիմնավոր են։ Այնուամենայնիվ, սա չի նշանակում, որ առանձին ներդրողը չի կարող ռիսկի դիմելով ներդրումներ կատարել անարդյունավետ/սպեկուլյատիվ ակտիվներում: Իհարկե, դրանք ավելի դժվար է օբյեկտիվորեն գնահատել, քան ընկերությունը, և շատ դժվար է ճշգրիտ կանխատեսել դրանց ապագա պահանջարկը: Այդպիսի ներդրումը կապված է բավականին բարձր ռիսկի հետ, և այստեղ բավականին կիրառելի է «մեծ հիմարի տեսությունը»։

Փորձառու ներդրողը կարող է ներդրումներ կատարել այլընտրանքային, ներառյալ ռիսկային ներդրումներ՝ դիվերսիֆիկացված և հավասարակշռված պորտֆելի համատեքստում:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

Bybit

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69