Կրիպտո

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 398.00-0.50 EUR SELL - 401.00+0.00
OIL:  BRENT - 96.29+0.85 WTI - 88.56+0.36
COMEX:  GOLD - 3879.70+0.03 SILVER - 49.03-1.88
COMEX:  PLATINUM - 1489.70-3.18
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.66-0.15 EUR/GBP - 1.1021-0.34
FOREX:  EUR/USD - 1.1021-0.34 GBP/USD - 1.3215-0.13
STOCKS RUS:  RTSI - 962.92+1.17
STOCKS US: DOW JONES - 52347.55+0.10 NASDAQ - 25136.27-0.91
STOCKS US: S&P 500 - 7561.67-0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10902.56+0.36 CAC40 - 8368.91+0.09
STOCKS EUR:  DAX - 26749.95-0.08
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
Deutsche Bank-ում կանխատեսել են բիթքոինի վերադարձը՝ 28,000 դոլարի
01/07/2022 17:35
Կիսվել

Deutsche Bank-ում կանխատեսել են բիթքոինի վերադարձը՝ 28,000 դոլարի

Ըստ Deutsche Bank-ի մասնագետների՝ 2022 թվականի վերջին բիթքոինի արժեքը կարող է վերականգնվել՝ հասնելով մինչև 28.000 դոլար մակարդակի, հայտնում է Bloomberg-ը։

Բանկի ստրատեգներ Մարիոն Լյաբուրի և Գալինա Պոզդնյակովայի կարծիքով՝ աճը կապված է լինելու ամերիկյան արժեթղթերի մրցավազքի հետ։

Փորձագետները ուշադրություն են դարձրել, որ նոյեմբերից կրիպտոարժույթները ավելի շատ են փոխկապակցվում Nasdaq 100 և S&P 500 ինդեքսների հետ։ Նրանք ենթադրում են, որ այս բենչմարքերը տարեվերջին կվերականգնվեն մինչև հունվարյան մակարդակներ՝ տանելով իրենց հետ բիթքոինը։

Այս պահին առաջին կրիպտոարժույթի գինը նվազել է 20.000 դոլարից ցածր և փորձարկում է 19.000 դոլարի շեմը։

Deutsche Bank-ի վերլուծաբանները կարծում են, որ բիթքոինի՝ որպես «թվային ոսկու» օգտավետ փաստարկները վերջացել են: Կրիպտոարժույթը չդարձավ ապահով ապաստարան՝ ֆոնդային շուկաների անկման պայմաններում, և ֆիզիկական ոսկին «ավելի լավ դրսևորվեց» այս առումով:

Ավելի շուտ, բիթքոինը նման է ադամանդներին՝ «բարձր շուկայական ակտիվ», որը հիմնված է հիմնականում մարքեթինգի վրա, նշել են Լյաբուրը և Պոզդնյակովան: Նրանք հիշեցրել են, որ 1950-ականներին շուկայի ամենամեծ խաղացողին՝ De Beers-ին, հաջողվել է գովազդային արշավով փոխել սպառողների վերաբերմունքը թանկարժեք քարերի նկատմամբ։

«Վաճառելով գաղափարը, այլ ոչ թե ապրանք, նրանք ամուր հիմք են ստեղծել՝ տարեկան 72 միլիարդ դոլար արժողությամբ ոլորտի համար, որը գերիշխում է վերջին 80 տարիների ընթացքում: Այն, ինչ ճշմարիտ է ադամանդների համար, ճիշտ է շատ ապրանքների և ծառայությունների համար, այդ թվում՝ բիթքոինի համար»,- ասել են փորձագետները:

Նրանք նաև մատնանշեցին որոշ խնդիրներ, որոնք գրավել են թվային ակտիվների շուկան վերջին շաբաթներին, ներառյալ որոշ հեջ-ֆոնդերի և կրիպտո վարկատուների ֆինանսական անվճարունակությունը:

Փորձագետները կարծում են, որ կրիպտո շուկայի վերականգնմանը խոչընդոտում է «հասարակական գնահատման մոդելների բացակայությունը, որոնք նման են հանրային կապիտալի համակարգում գոյություն ունեցողներին»։

«Բացի այդ, կրիպտո շուկան խիստ մասնատված է: Անկումը կարող է շարունակվել համակարգի բարդության պատճառով»,- հավելել են Deutsche Bank-ի ստրատեգները:

Հիշեցնենք՝ ըստ Arcane Research-ի հետազոտողների՝ բիթքոինի գնի նվազման պոտենցիալը պահպանվում է մինչև 10.350 դոլարի մակարդակը:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

Bybit

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88