Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 398.00-0.50 EUR SELL - 401.00+0.00
OIL:  BRENT - 96.29+0.85 WTI - 88.56+0.36
COMEX:  GOLD - 3879.70+0.03 SILVER - 49.03-1.88
COMEX:  PLATINUM - 1489.70-3.18
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.66-0.15 EUR/GBP - 1.1021-0.34
FOREX:  EUR/USD - 1.1021-0.34 GBP/USD - 1.3215-0.13
STOCKS RUS:  RTSI - 962.92+1.17
STOCKS US: DOW JONES - 52347.55+0.10 NASDAQ - 25136.27-0.91
STOCKS US: S&P 500 - 7561.67-0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10902.56+0.36 CAC40 - 8368.91+0.09
STOCKS EUR:  DAX - 26749.95-0.08
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
ԱՆԻՖ-ի և «Ապագա Փրոջեքթս» ընկերության համատեղ ծրագրի իրականացման աշխատանքները մոտենում են ավարտին
13/07/2022 18:36
Կիսվել

ԱՆԻՖ-ի և «Ապագա Փրոջեքթս» ընկերության համատեղ ծրագրի իրականացման աշխատանքները մոտենում են ավարտին

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի` ԱՆԻֆ-ի և «Ապագա Փրոջեքթս» ընկերության համատեղ ներդրումային ծրագրի շրջանակներում արդեն շահագործման է հանձնվել հյուրանոցային նոր համալիրը, իսկ Յելլ Էքստրիմ Պարկի և Ապագա Ռեզորթի տարածքում շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին, և բոլոր նոր ծառայությունները հանրությանը հասանելի կլինեն շուտով։

Նշենք, որ ԱՆԻՖ-ի դուստր «Ձեռնարկատեր+պետություն ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ն 1,6 մլն ԱՄՆ դոլարին համարժեք բաժնեմասային  ներդրում է իրականացրել «Ապագա Փրոջեքթս» ՓԲԸ-ում։

Ըստ «Ապագա Փրոջեքթս» ընկերության տնօրեն Տիգրան Չիբուխչյանի. «Սա պետական և մասնավոր ոլորտի միջև արդյունավետ համագործակցության օրինակ է, որը, բիզնես տեսլականին զուգահեռ, ունի սոցիալական մեծ նշանակություն. այն ուղղված է գյուղական համայնքի զարգացմանը և համայնքային կյանքի բարելավմանը։ Մեր բոլոր նախաձեռնություններն աչքի են ընկել խիզախությամբ և նորարարությամբ։ Այդպես էլ շարունակելու ենք»:

ԱՆԻՖ-ի դուստր` «Ձեռնարկատեր+պետություն» ֆոնդի տնօրեն Բելլա Մանուկյանի խոսքով պետական միջոցների ներդրման ամենաարդյունավետ ձևերից մեկը հաջողված և շահութաբեր բիզնես ծրագրերում ներդրումներ անելն է։ «Վստահ ենք, որ «Ապագա Փրոջեքս»-ում մեր ներդրումները ոչ միայն նպաստելու են այս արդեն կայացած բրենդի զարգացմանը, ոչ միայն ստեղծելու են նոր աշխատատեղեր, այլև զգալի դեր են ունենալու ավելի գլոբալ թիրախների՝ տուրիզմի ոլորտի արդիականացման և զարգացման ուղղությամբ։ Հենց նման ծրագրերի խթանումն է ֆոնդի նպատակներից մեկը»։

«Ապագա Փրոջեքթս» ընկերությունը համակարգում է երկու ծրագիր Տավուշի մարզի Ենոքավան համայնքում՝ «Ապագա ռեզորթ» հյուրանոցային համալիրը և «Յելլ Էքստրիմ Փարք» զվարճությունների այգին։ Ընկերության երկու ծրագրերը գյուղական համայնքներում տուրիստական ենթակառուցվածքների զարգացման և տնտեսական նոր հնարավորությունների ստեղծման հաջող օրինակ են։

«ԱՆԻՖ»-ի և «Ապագա Փրոջեքթս»-ի միջև համագործակցությունն ուղղվել է «Յելլ Էքստրիմ Փարք»-ի նոր՝ մոտ 2,5 կմ երկարությամբ զիփլայնի կառուցմանը և սպորտային զվարճության նոր հարթակի ներդրմանը, ինչպես նաև «Ապագա Ռեզորթ» հյուրանոցային համալիրի ենթակառուցվածքների, այդ թվում՝ նոր խոհանոցի զարգացմանը և համարային ֆոնդի ավելացմանը։ Ծրագրի իրականացման արդյունքում Յելլը կկարողանա ավելացնել թողունակությունը և գրեթե կկրկնապատկի ընձեռնված կայուն աշխատատեղերի քանակը։

Հիշեցնենք, որ ԱՆԻՖ-ի «Ձեռնարկատեր+պետություն ներդրումների կառավարիչ» ընկերության ներդրումային ֆոնդի գործունեության նպատակը տնտեսության մեջ մասնավոր կապիտալի ներհոսքի խթանումն է և դրա միջոցով տեղական բիզնեսի զարգացման խթանումը։ Ֆոնդը ներդրումներ է իրականացնում տեղական ընկերություններում՝ նպաստելով հայաստանյան ձեռնարկությունների զարգացմանն ու ընդլայնմանը: Ֆոնդի կողմից ֆինանսավորման ենթակա են Հայաստանի Հանրապետությունում գրանցված ինչպես նոր, այնպես էլ արդեն իսկ գործող բիզնես ծրագրերը, որոնք համապատասխանում են ֆոնդի չափանիշներին: Ֆոնդի մասնակցությունը 25% – 49% է, մասնակցության չափը մեկ ծրագրում՝ 0.5 – 4մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88