06/07/2011 17:29
ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՅԻՍ ԱՄԻՍՆԵՐԻՆ ՀՀ-ՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 16%-ՈՎ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` 2011թ.-ի հունվար-մայիս ամիսներին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներն աճել են 16%-ով և կազմել 3083.6 մլն կՎտ ժամ, ընդ որում միայն ՋԷԿ-երի կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ծավալներն աճել են 2.7 անգամ և կազմել 878.9 մլն կՎտ ժամ: ՀԷԿ-երի կողմից արտադրված էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներն կրճատվել են 7.6%-ով և կազմել 1078.2 մլն կՎտ ժամ: Ատոմային էլեկտրակայանի արտադրած էլեկտրաէներգիայի ծավալներն նվազել են 3. 7%-ով և կազմել 1124.6 մլն կՎտ ժամ: Հողմային էլեկտրակայանների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ծավալները նվազել են 17,4%-ով և կազմել 1.9 մլն կՎտ ժամ:
04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
Արծաթ
767.92
+22.12
10:50 05/09/26
10:30 05/09/26
19:47 04/09/26
