Կրիպտո

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Մայք Նովոգրացը բացատրել է կրիպտո-շուկայի փլուզման պատճառը. Կրիպտո՝ Bybit-ի հետ
21/07/2022 20:22
Կիսվել

Մայք Նովոգրացը բացատրել է կրիպտո-շուկայի փլուզման պատճառը. Կրիպտո՝ Bybit-ի հետ

Կրիպտոարժույթների շուկայում վերջերս տեղի ունեցած իրարանցումը ոչ այլ ինչ է, քան «լիարժեք ճգնաժամ», որը տեղի է ունեցել խոշոր խաղացողների չափից ավելի լծակավորման պատճառով: Նման կարծիք է հայտնել Galaxy Digital-ի ղեկավար Մայք Նովոգրացը Bloomberg Crypto Summit-ում։

Նա խոստովանեց, որ շուկայում շատերը պարզապես չէին սպասում այնպիսի զանգվածային կորուստների, որոնք հայտնվեցին մասնագիտական ​​կազմակերպությունների կորպորատիվ հաշիվներում, ինչը առաջացրեց իրադարձությունների հետևողական շղթա։

«Կորուստները հանգեցրին հասունացող վարկային ճգնաժամի՝ լիկվիդացիաներով և արդյունաբերության վստահության զանգվածային վնասով», – ասաց Նովոգրացը:

Galaxy Digital-ի ղեկավարը նաև քննադատեց ֆինանսական կարգավորողներին, որոնք ջանքեր չգործադրեցին ներդրողներին պաշտպանելու համար, բայց ակտիվորեն կոչ արեցին հեռու մնալ կրիպտո բիզնեսից։

«Ես չգիտեմ, թե ինչ պետք է կամ կարող էր անել ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը, բայց նրանք քիչ բան են արել մանրածախ ներդրողներին պաշտպանելու համար»,- հայտարարել է նա:

Նովոգրացի ներդրումային ընկերությունը շուկայում միանգամից սնանկացած բազմաթիվ ընկերություններից մեկն էր: Galaxy Digital-ը հակասական Terra էկոհամակարգի ակտիվ ներդրողներից մեկն էր: Երկրորդ եռամսյակում Terra-ի փլուզումից հետո ընկերության վնասը կազմել է 300 մլն դոլար:

Սակայն Galaxy Digital-ի համար դժվարություններն այսքանով չավարտվեցին։ Ավելի ուշ պարզվեց, որ Galaxy Digital-ը հայտնվել է Three Arrows Capital հեջային ֆոնդի պարտատերերի ցուցակում, որն իր ավանդատուներին մի քանի միլիարդ դոլար է պարտք։ Թե որքան պետք է վճարի սնանկացած հիմնադրամը Նովոգրացի ընկերությանը, մնում է անհասկանալի:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

Bybit

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52