Տնտեսական

USD BUY - 375.50+0.00 USD SELL - 379.00+1.00
EUR BUY - 434.50+0.50 EUR SELL - 441.00+0.00
OIL:  BRENT - 84.33+0.75 WTI - 79.97+3.75
COMEX:  GOLD - 5065.30-1.95 SILVER - 84.03-0.14
COMEX:  PLATINUM - 2163.60-0.47
LME:  ALUMINIUM - 3194.50+1.74 COPPER - 13108.00-1.76
LME:  NICKEL - 17160.00-3.83 TIN - 53685.00-7.00
LME:  LEAD - 1962.00+0.00 ZINC - 3317.00+0.00
FOREX:  USD/JPY - 157.48+0.36 EUR/GBP - 1.1617+0.05
FOREX:  EUR/USD - 1.1617+0.05 GBP/USD - 1.3364+0.16
STOCKS RUS:  RTSI - 1137.70-0.79
STOCKS US: DOW JONES - 47954.74-1.61 NASDAQ - 22748.99-0.26
STOCKS US: S&P 500 - 6830.71-0.56
STOCKS JAPAN:  NIKKEI - 55620.84+0.62 TOPIX - 3716.93+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 25757.29+1.72 SSEC - 4124.19+0.38
STOCKS EUR:  FTSE100 - 10413.94-1.45 CAC40 - 8045.80-1.49
STOCKS EUR:  DAX - 23815.75-1.61
06/03/2026  CBA:  USD - 377.31-0.28 GBP - 503.37-0.64
06/03/2026  CBA:  EURO - 436.81-1.5
06/03/2026  CBA:  GOLD - 61916-586 SILVER - 1021.6-32
Ինֆոգրաֆիկա. Հայաստանի 1,000 խոշոր հարկատուների 82.2%-ը Երևանից է. 2022թ. հունվար-հունիս
28/07/2022 12:07
Կիսվել

Ինֆոգրաֆիկա. Հայաստանի 1,000 խոշոր հարկատուների 82.2%-ը Երևանից է. 2022թ. հունվար-հունիս

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2022թ. հունվար-հունիս ամիսների 1,000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՊԵԿ-ից։ 1,000 հարկատուների վճարած հարկերի ծավալը կազմել է 722.32 մլրդ դրամ, ինչը 2021թ. համադրելի ցուցանիշից ավել է 137.88 մլրդ դրամով կամ 23.59%-ով։

ՀՀ 1,000 խոշոր հարկ վճարողներից բացարձակ մեծամասնությունը գրանցված է Երևանում։ Խոսքը գնում է 822 ընկերության մասին կամ՝ ընկերությունների 82.2%։ Երևանյան ընկերությունների կողմից մուծվել է 512.4 մլրդ դրամ կամ  1,000 խոշոր հարկ վճարողների մուծած հարկերի 70.94%։ Երևանյան ընկերությունների առաջատար եռյակը հետևյալն է՝ «Գազպրոմ Արմենիա», «Գրանդ Տոբակո», «ՄՏՍ Հայաստան»։

Մարզերում գրանցված ընկերությունների կողմից մուծվել է հարկերի 29.06% կամ 209.93 մլրդ դրամ հարկ։

Կոտայքի մարզը ներկայացված է 55 ընկերությամբ՝ 5.5%։ Կոտայքում գործող ընկերությունների կողմից մուծվել է 27.57 մլրդ դրամ կամ 3.82%։ Կոտայքի մարզի խոշորագույն հարկատուն Ասկե Գրուպն է։

Արարատի մարզը ներկայացված է 30 ընկերությամբ՝ 3.0%։ Արարատի մարզում գործող ընկերությունների կողմից մուծվել է 25.02 մլրդ դրամ կամ 3.46%։ Արարատի մարզի խոշորագույն հարկատուն Ինտերնեյշնլ Մասիս Տաբակն է։

Արմավիրի մարզը ներկայացված է 24 ընկերությամբ՝ 2.4%։ Արմավիրի մարզում գործող ընկերությունների կողմից մուծվել է 13.97 մլրդ դրամ կամ 1.93%։ Արմավիրի մարզի խոշորագույն հարկատուն ՀԱԷԿ-ն է։

Սյունիքի մարզը ներկայացված է 21 ընկերությամբ՝ 2.1%։ Սյունիքում գործող ընկերությունների կողմից մուծվել է 118.55 մլրդ դրամ կամ 16.41%։ Սյունիքի մարզի խոշորագույն հարկատուն ԶՊՄԿ-ն է։

Լոռու մարզը ներկայացված է 18 ընկերությամբ՝ 1.8%։ Լոռիում գործող ընկերությունների կողմից մուծվել է 15.26 մլրդ դրամ կամ 2.11%։ Լոռու մարզի խոշորագույն հարկատուն Ախթալայի լեռնահարստացման կոմբինատն է։

Շիրակի մարզը ներկայացված է 11 ընկերությամբ՝ 1.1%։ Շիրակում գործող ընկերությունների կողմից մուծվել է 3.29 մլրդ դրամ կամ 0.46%։ Շիրակի մարզի խոշորագույն հարկատուն Գյումրի Գարեջուրն է։

Արագածոտնի մարզը ներկայացված է 10 ընկերությամբ՝ 1.0%։ Արագածոտնում գործող ընկերությունների կողմից մուծվել է 4.38 մլրդ դրամ կամ 0.61%։ Արագածոտնի մարզի խոշորագույն հարկատուն ՅուԷսԷյ Ավտոէքսպորտ ԲՍԵ ընկերությունն է։

Տավուշի մարզը ներկայացված է 5 ընկերությամբ՝ 0.5%։ Տավուշում գործող ընկերությունների կողմից մուծվել է 1.17 մլրդ դրամ կամ 0.16%։ Տավուշի մարզի խոշորագույն հարկատուն Դենիզ ընկերությունն է։

Գեղարքունիքի մարզը ներկայացված է 3 ընկերությամբ՝ 0.3%։ Գեղարքունիքում գործող ընկերությունների կողմից մուծվել է 0.53 մլրդ դրամ կամ 0.07%։ Գեղարքունիքի մարզի խոշորագույն հարկատուն Դեմի Ֆարմ ընկերությունն է։

Վայոց ձորի մարզը ներկայացված է 1 ընկերությամբ՝ 0.1%։ Վայոց ձորում գործող ընկերությունների կողմից մուծվել է 0.17 մլրդ դրամ կամ 0.02%։ Վայոց ձորի մարզի խոշորագույն հարկատուն Վայքի ՃՇՇ ՓԲԸ-ն է։

06/03/2026
դրամ
Դոլար (USD)
377.31
-0.28
Եվրո (EUR)
436.81
-1.5
Ռուբլի (RUR)
4.7767
-0.0401
Լարի (GEL)
138.21
+0.15
61916
-586
Արծաթ
1021.6
-32