Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 421.00+1.00 EUR SELL - 425.00+1.00
OIL:  BRENT - 96.00+0.57 WTI - 92.03+1.11
COMEX:  GOLD - 4491.70+1.48 SILVER - 66.54+1.49
COMEX:  PLATINUM - 1809.80+1.49
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.25-1.01 EUR/GBP - 1.1625+0.28
FOREX:  EUR/USD - 1.1625+0.28 GBP/USD - 1.3526+0.26
STOCKS RUS:  RTSI - 802.99+1.49
STOCKS US: DOW JONES - 53686.11+1.18 NASDAQ - 26584.06+1.40
STOCKS US: S&P 500 - 7747.71+1.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 65020.94+1.26 TOPIX - 4103.23+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25650.87+1.74 SSEC - 3930.12-0.30
STOCKS EUR:  FTSE100 - 10831.52+0.70 CAC40 - 8286.40+0.07
STOCKS EUR:  DAX - 26003.32+0.63
04/09/2026  CBA:  USD - 363.85-0.34 GBP - 492.36+0.99
04/09/2026  CBA:  EURO - 422.87+0.34
04/09/2026  CBA:  GOLD - 52257+945 SILVER - 767.92+22.12
ՅՈԹԵՐՈՐԴ ԱՄԵՆԱՄՅԱ ԴԻՋԻԹԵՔ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-9-Ը
18/07/2011 11:06
Կիսվել

ՅՈԹԵՐՈՐԴ ԱՄԵՆԱՄՅԱ ԴԻՋԻԹԵՔ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-9-Ը

Տեղեկատվական և հեռահաղորկակցական տեխնոլոգիաների /ՏՀՏ/ԲՏ/ յոթերորդ ամենամյա ԴիջիԹեք միջազգային ցուցահանդեսը տեղի կունենա ս.թ. հոկտեմբերի 07-09-ը, Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային Համալիրում: Միջոցառումը կանցնի ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո և «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության պլատինե հովանավորությամբ: «Նեյշնլ Ինսթրումնեթս», «Մայքրոսոֆթ», «Դ-Լինկ», «Յուքոմ», Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ, «Յունիքոմփ», «Ռեդինետ», «Ֆլեքսիբլ Ափլիքեյշնս» և մի շարք այլ կազմակերպություններ արդեն իսկ հայտնել են իրենց ակտիվ մասնակցության մասին:  Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ԻՏՁՄ մամուլի ծառայությունից:

Ցուցահանդեսին կից կանցկացվեն հետևյալ միջոցառումները`

 – The World of Engineering – Ճարտարագիտական նորարարական լուծումների ցուցադրություն

 – ՏՏ աշխատանքային շուկա – Տեխնոլոգիական ոլորտում աշխատելու ցանկություն ունեցողները հնարավորություն կունենան տեղում ծանոթանալ գործատուի հետ, թողնել իրենց ինքնակենսագրականները:

 – DigiTec Startup հատված – Ցուցադրվում են նորաստեղծ ընկերություններ և նորարարական  լուծումներ

 – Open Game Contest – «Բաց խաղ» համակարգչային խաղերի մրցույթում հայտարարագրված խաղերի ցուցադրություն

 – ArmRobotics – Հայաստանի ռոբոտների բաց առաջնության մասնակից ռոբոտների ցուցադրություն

 «Ցուցահանդեսի հիմնական նպատակը բարձր տեխնոլոգիաների ընկերությունների, գործարար սպառողների և հասարակության միջև հաղորդակցման բարենպաստ միջավայր ստեղծելն է: Ցուցահանդեսը հայաստանյան ՏՀՏ դաշտի իրական պատկերն ուսումնասիրելու, ընկալելու, ձեռքբերումներին ծանոթանալու, առկա մարտահրավերներն ու հնարավորությունները տեսնելու հնարավորություն է տալիս: Այն նաև միտված է միջազգային կապերի ընդլայնմանը: «DigiTec Expo»-ն նաև մի շարք կարևոր խնդիրներ է լուծում. նախ` Հայաստանը դրսում ներկայացվում է որպես բարձր տեխնոլոգիական իրադարձությունների երկիր, բացի այդ, ցուցահանդեսն ունի նաև ներդրումների ներգրավման նպատակ. արտասահմանյան ներդրողները կարող են այստեղ միանգամից ծանոթանալ ամբողջ ՏՏ համայնքին և հետագա ծրագրեր նախանշել»,- ասում է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

2010 թվականին ցուցահանդեսին մասնակցեցին 68 ընկերություն և այցելեց մոտ 15.000 այցելու: Այս տարի ակնկալվում է 100 ընկերության մասնակցություն և 20.000 այցելություն:

04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
52257
+945
Արծաթ
767.92
+22.12