Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 363.50+1.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00+0.00
OIL:  BRENT - 101.59+0.88 WTI - 90.21+0.51
COMEX:  GOLD - 4140.10+0.28 SILVER - 60.88+0.02
COMEX:  PLATINUM - 1706.20-0.74
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 158.35+0.25 EUR/GBP - 1.1238+0.18
FOREX:  EUR/USD - 1.1238+0.18 GBP/USD - 1.3251+0.26
STOCKS RUS:  RTSI - 858.70-0.43
STOCKS US: DOW JONES - 51521.28+0.49 NASDAQ - 27599.89+0.45
STOCKS US: S&P 500 - 7818.93+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 70035.71-0.92 TOPIX - 4154.11-0.70
STOCKS CHINA:  HANG SENG - 24130.50-0.62 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10541.69+0.42 CAC40 - 7865.07+0.40
STOCKS EUR:  DAX - 25449.19+0.77
07/10/2026  CBA:  USD - 362.32+0.18 GBP - 478.84-0.85
07/10/2026  CBA:  EURO - 405.44-1.75
07/10/2026  CBA:  GOLD - 48417+195 SILVER - 710.58-9.14
Ucom հեռուստատեսության բաժանորդները կրկին կվայելեն Viasat ընտանիքի հեռուստաալիքներն` արդեն HD որակով
12/08/2022 16:23
Կիսվել

Ucom հեռուստատեսության բաժանորդները կրկին կվայելեն Viasat ընտանիքի հեռուստաալիքներն` արդեն HD որակով

Ucom հեռուստատեսային ծառայության բաժանորդներն այսուհետ կրկին կվայելեն Viasat History, Viasat Nature, Viasat Sport, Viasat Explore, ինչպես նաև Русское кино TV 1000,  Action TV 1000 և TV 1000 հեռուստաալիքները՝ արդեն HD որակով։ Ավելին, uTV հեռուստաալիքների ցանկ է վերադարձել նաև Da Vinci Learning-ը։

Viasat Sport հանրահայտ հեռուստաալիքը ցուցադրում է աշխարհի բասկետբոլի լիգայի՝ (NBA), գլխավոր բասկետբոլային լիգայի (MLB), հոկեյի, ամերիկյան ֆուտբոլի, բարձր դասի բոքսի առաջնություններ, էքստրեմալ սպորտաձևերի ու ավտոարշավների թողարկումներ: Viasat History հետ հեռուստադիտողները կբացահայտեն հնագույն և ժամանակակից քաղաքակրթության պատմությունը, կտեսնեն մեծագույն հայտնագործությունները, կիմանան տեխնիկայի և գիտության, սպորտի, երաժշտության, զինվորական կյանքի և գործարարության մասին: Viasat Nature-ն ընտանիքի բոլոր անդամների համար է և կտեղափոխի վտանգավոր գիշատիչների, անօգնական կաթնասունների, վայրի բնության աշխարհ: Viasat Explorer արկածային հեռուստաալիքը կհիացնի ճանապարհորդություններով, կենդանական աշխարհի բազմազանությամբ, արագաշարժ մեքենաներով, սպորտի էքստրեմալ տեսակներով և հայտնի հանցագործությունների բացահայտման պատմություններով:

«Ucom հեռուստատեսային ծառայության բաժանորդներն իսկապես կարող են վայելել բարձրակարգ հեռուստաբովանդակությունը մտերիմների հետ՝ բաց չթողնելով և ոչ մի սիրված հաղորդում կամ ֆիլմ։ Ուրախ եմ, որ Viasat ընտանիքի հեռուստաալիքները հասանելի են արդեն HD որակով», – նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

TV 1000 հեռուստաալիքի եթերում ներկայացված են բոլոր ժամանակների լավագույն հոլիվուդյան և եվրոպական արտադրության ֆիլմերը: Այս ընտանեկան և ընկերական հեռուստաալիքի եթերացանկը ներառում է բազմաժանր կինոդարան, որտեղ յուրաքանչյուրը կգտնի իրեն հետաքրքրող ֆիլմը:

Da Vinci Learning կրթական հեռուստաալիքն էլ կառաջարկի բացահայտել աշխարհը և շարունակական կրթություն ստանալ տարբեր ուղղություններով:

07/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.32
+0.18
Եվրո (EUR)
405.44
-1.75
Ռուբլի (RUR)
4.2481
+0.0071
Լարի (GEL)
139.35
+0.12
48417
+195
Արծաթ
710.58
-9.14