Կրիպտո

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 366.00-1.00
EUR BUY - 414.00-1.00 EUR SELL - 419.00-2.00
OIL:  BRENT - 88.47+0.24 WTI - 82.82+0.40
COMEX:  GOLD - 3999.70-0.32 SILVER - 56.35+0.55
COMEX:  PLATINUM - 1617.60+0.32
LME:  ALUMINIUM - 3150.50-0.60 COPPER - 13525.50-0.11
LME:  NICKEL - 16961.00+1.16 TIN - 53230.00+1.20
LME:  LEAD - 1883.00+0.78 ZINC - 3525.50-1.14
FOREX:  USD/JPY - 162.46+0.06 EUR/GBP - 1.141-0.25
FOREX:  EUR/USD - 1.141-0.25 GBP/USD - 1.3434-0.14
STOCKS RUS:  RTSI - 804.77+2.27
STOCKS US: DOW JONES - 51839.26-0.59 NASDAQ - 25508.07-0.05
STOCKS US: S&P 500 - 7443.28-0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 64141.12+0.00 TOPIX - 3919.21+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 25143.05+2.36 SSEC - 3796.28+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 10524.76-0.71 CAC40 - 8340.11+0.02
STOCKS EUR:  DAX - 24846.69+0.06
20/07/2026  CBA:  USD - 365.93-0.92 GBP - 492.91+0.12
20/07/2026  CBA:  EURO - 418.37-0.87
20/07/2026  CBA:  GOLD - 47005-97 SILVER - 650.48-15.91
Մայքլ Սեյլոր. Բիթքոինում ներդրումներ պետք է արվեն երկարաժամկետ հեռանկարում
18/08/2022 13:57
Կիսվել

Մայքլ Սեյլոր. Բիթքոինում ներդրումներ պետք է արվեն երկարաժամկետ հեռանկարում

MicroStrategy-ի նախկին գործադիր տնօրեն Մայքլ Սեյլորը վերջերս Stansberry Research-ին տված հարցազրույցում ասել է, որ կրիպտոարժույթների անկայունությունը ազդեցություն կունենա միայն կարճաժամկետ ներդրողների և հանրային ընկերությունների վրա: Նրա խոսքերով՝ բիթքոյնը երկարաժամկետ հեռանկարում գերազանցել է ֆոնդային բորսայի բոլոր նախագծերը։

Հենց որ MicroStrategy-ն որդեգրեց բիթքոինի վրա հիմնված ռազմավարություն, այն զգալիորեն գերազանցեց S&P 500-ին, Nasdaq-ին, ոսկուն, պարտատոմսերի ինդեքսին և ցանկացած հիմնական տեխնոլոգիական բաժնետոմսի: Սեյլորը հավելեց, որ միակ ակտիվը, որը գերազանցել է բիթքոինին այս ժամանակահատվածում, MicroStrategy-ի ակցիան է (MSTR):

Նրա խոսքերով՝ բիթքոինը բոլորի համար չէ, քանի որ շատերը չեն կարողանա հաղթահարել դրա անկայունությունը։

«Բիթքոինը պետք է ներդրվի երկարաժամկետում, այն պետք է պահել առնվազն 4 տարի: Որպես իդեալական տարբերակ՝ սա հարստության փոխանցումն է սերնդից սերունդ: Իմ խոսքերը հաստատող փաստը 4 տարվա շարժվող միջինն է», – բացատրեց Սեյլորը:

Նա հավելեց, որ կարճ դիրքերում ներդրումներ կատարելը շատ ավելի ռիսկային է, քանի որ BTC-ն խիստ անկայուն ակտիվ է: Սեյլորը վստահ է, որ այն իրադարձությունները, որոնք հանգեցրին կրիպտոարժույթի վերջին փլուզմանը, պայմանավորված էին տոկոսադրույքների բարձրացմամբ և ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (Fed) քաղաքականության խստացմամբ:

Նրա խոսքերով՝ որպես կատալիզատոր է ծառայել Terra նախագծի փլուզումը, որն ազդել է բազմաթիվ կրիպտոարժույթների վրա։ Նա կարծում է, որ ալգորիթմական սթեյբլքոյնը «դժբախտ դեպք էր, որը սպասում էր իր վախճանին»: Ինչպես հայտարարեց MicroStrategy-ի նախկին ղեկավարը, այս իրադարձությունները պետք է տեղի ունենային, որպեսզի շուկան ազատվեր ոլորտի համար անօգուտ ներդրողներից։

«Եթե հավատում եք առողջ փողին, ապա պետք է վաճառեք ձեր ոսկին և գնեք բիթքոյն», – ասաց Սեյլորը:

Նա հավելեց, որ շուկայի մասնակիցներն այժմ ավելի կրթված և զգուշավոր են այն նախագծերի նկատմամբ, որոնք հսկայական շահույթ են բերում:

Հիշեցնենք, որ Սեյլորը վերջերս հայտարարեց MicroStrategy-ի գործադիր տնօրենից նորաստեղծ գործադիր նախագահի իր պաշտոնին անցման մասին:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

Bybit

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ LaunchpadP2PNFTBybit EarnCopytradingGrid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

20/07/2026
դրամ
Դոլար (USD)
365.93
-0.92
Եվրո (EUR)
418.37
-0.87
Ռուբլի (RUR)
4.6651
+0.0002
Լարի (GEL)
139.2
-0.23
47005
-97
Արծաթ
650.48
-15.91