Կրիպտո

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.00+0.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.17+5.62 WTI - 84.27+4.40
COMEX:  GOLD - 3573.00+0.37 SILVER - 41.42+1.62
COMEX:  PLATINUM - 1283.20+2.43
LME:  ALUMINIUM - 2751.00-6.24 COPPER - 11649.50-11.92
LME:  NICKEL - 15169.00-7.85 TIN - 37187.00-17.47
LME:  LEAD - 1830.50-2.22 ZINC - 3392.00-7.70
FOREX:  USD/JPY - 159.17-0.05 EUR/GBP - 1.0958+0.08
FOREX:  EUR/USD - 1.0958+0.08 GBP/USD - 1.3096+0.01
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 57499.16+0.86 TOPIX - 3750.40+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 22226.88+1.19 SSEC - 3476.88+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
26/11/2026  CBA:  USD - 360.28-0.01 GBP - 472.26+1.43
26/11/2026  CBA:  EURO - 395.37+1.32
26/11/2026  CBA:  GOLD - 40152-1821 SILVER - 456.38-35.58
Bybit վերլուծական. BTC բորսայական մնացորդները նվազում են, Phantom-ը ներկայացնում է NFT այրումը
19/08/2022 10:34
Կիսվել

Bybit վերլուծական. BTC բորսայական մնացորդները նվազում են, Phantom-ը ներկայացնում է NFT այրումը

Ակտիվ կրիպտո շուկան ներկվեց կարմիրով՝ Nasdaq 100-ի մեկ գիշերվա ընթացքում 1,21% անկմանը զուգընթաց: Չորեքշաբթի օրը՝ օգոստոսի 17-ին, հրապարակված Fed-ի հուլիսյան նիստի արձանագրությունը մատնանշում է տոկոսադրույքների շարունակական բարձրացում, քանի որ գնաճի թուլացման շատ քիչ նշաններ կան: Nasdaq 100 աղյուսակը նպաստում է արջերի շուկային. տեխնիկական ցուցանիշները գերգնման գոտում են, ինչը թուլացնում է կրիպտոարժույթի վերընթաց թափը: BTC-ն ներկայումս վաճառվում է 23,500 դոլարով, վերջին 24 ժամվա ընթացքում նվազելով 2,5%-ով: «No.1 կրիպտոարժույթը» իջել է իր 20-օրյա EMA-ից ցածր: Հենց այս շարժն է, որ կարող է հետագա իրավիճակը թեքել հօգուտ արջերի։ Ուժեղ աջակցության մակարդակ կարելի է ապահովել միայն 50-օրյա EMA-ի 22,200 դոլար արժեքով, մինչդեռ ցուլերը կվերականգնեն իրենց դիրքերը միայն այն դեպքում, եթե գինը ցատկի մինչև 25,000 դոլար:

Միևնույն ժամանակ, հունիսին BTC-ի բորսայական մնացորդների վրա շարունակվում է մատակարարման նվազման միտումը: Եթե ​​առաջնորդվենք անցած փորձով, ապա կայուն արտահոսքը ընդհանուր առմամբ ներդրողների կողմից կառուցվածքային կուտակումների դրական ազդանշան է:

ETH-ը նահանջել է 2000 դոլար հոգեբանական մակարդակից և այժմ կազմում է 1850 դոլար՝ վերջին 24 ժամվա ընթացքում նվազելով 2,6%-ով: Հիմնական ալտքոյները հիմնականում կարմիր են, SOL-ը և AVAX-ը առաջատար են՝ համապատասխանաբար 7,2% և 6,5% անկումից հետո: Հետաքրքիր է, որ ներդրողները ակտիվորեն քննարկում են, թե արդյոք մեմքոյնների վերջին ցատկը հուշում է շուկայի գագաթնակետի մասին, սակայն կա ակտիվորեն թափ առնող կարծիք, որ դա պայմանավորված է նորություններով, այլ ոչ թե սպեկուլյատիվ աղմուկով:

Այս մասին խոսում է ամբողջ քաղաքը

Phantom-ը՝ Solana-ի բլոկչեյնի վրա հայտնի դրամապանակը, ներկայացրել է NFT-ի այրումը և բարելավել է ֆիշինգի ազդանշանները՝ որպես դրամապանակում մասսայական սպամի դեմ պայքարի մի մաս: Solana-ում NFT-ների արագ աճը բերել է թափ առնող խաբեբայությունների` NFT սպամերի: Խաբեբաները Solana-ում գործարքների ցածր վճարների միջոցով վիրուսային NFT-ներ են ուղարկում տարբեր դրամապանակներ: Այս դրամապանակների օգտատերերը հաճախ հրապուրվում են «հանել» կամ «ստանալ» նոր NFT-ներ արտահայտությունից, որոնք կարող են հանդիպել հղման նկարագրության մեջ, սեղմում տվյալ հղման վրա և այսպիսով դառնում խաբեբայության զոհ: NFT-ների այրման միջոցով օգտատերերը կամավոր հեռացնում են բոլոր ավելորդ NFT-ները՝ փոքր քանակությամբ SOL-ի դիմաց: Բացի այդ, Phantom-ը նպատակ ունի ստեղծել բաց կոդով վտանգավոր NFT հավաքածուների բլոկ-ցուցակ՝ օգտատերերին զգուշացնելով հնարավոր սպառնալիքների մասին:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

Bybit

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

26/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.28
-0.01
Եվրո (EUR)
395.37
+1.32
Ռուբլի (RUR)
4.3892
+0.0194
Լարի (GEL)
139.02
+0.05
40152
-1821
Արծաթ
456.38
-35.58