Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
ORANGE-Ի ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 186 ԴՊՐՈՑՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԴԱՍԱՐԱՆ
02/09/2011 14:42
Կիսվել

ORANGE-Ի ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 186 ԴՊՐՈՑՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԴԱՍԱՐԱՆ

Այսօր Երևանի թիվ 186 ֆրանսերեն թեքումով դպրոցում Orange-ի աջակցությամբ բացվեց գերարագ ինտերնետով ապահովված համակարգչային արդիական դասարան: Դասարանն ունի 10 համակարգիչ, տպիչ, պրոյեկտոր ու այլ տեխնիկա և զինված է Orange-ի Ֆլայբոքս երթուղիչով, որը կապահովի գերարագ մուտք դեպի համացանց:                                                                                                          

640 աշակերտ ունեցող այս դպրոցի բոլոր դասարանների աշակերտները` սկսած երկրորդ դասարանից, կունենան դասաժամեր համակարգչային տեխնիկայով և աքսեսուարներով զինված դասասենյակում, որը կօգտագործվի տարբեր առարկաների և հատկապես ֆրանսերենի բարձրորակ ուսուցման համար:

«Ժամանակակից տեխնոլոգիաները զարգանում են անհավատալի արագությամբ, և մենք ցանկանում ենք, որ կրթության ոլորտը, մասնավորապես դպրոցները, անմասն չմնան այն հնարավորություններից, որ ընձեռում են տեղեկատվական տեխնոլոգիաները: Մեր ընկերության հիմնական բիզնես գործունեության մի կարևոր ոլորտն ինտերնետն է, և մենք գիտակցում ենք այս պատասխանատվությունը, որ կրում ենք տեղեկատվական հասարակության կառուցման գործում: Համակարգչային ուսուցման խրախուսումը մեր ընկերության կորպորատիվ պատասխանատվության քաղաքականության հիմնարար սկզբունքներից է, և ուրախ ենք իմանալ, որ դպրոցն այս համակարգչային սրահն օգտագործելու է ոչ միայն ինֆորմատիկայի դասերի, այլ նաև այլ առարկաների դասավանդման համար: Սա նաև մեր փոքրիկ ներդրումն է հայ-ֆրանսիական դարավոր բարեկամության պահպանմանն ու ուժեղացմանը», – ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Ինչպես նշվում է ընկերության տարածած մամլո հաղորդագրության մեջ` Orange-ը խրախուսում է իր աշխատակիցների անմիջական մասնակցությունն ընկերության հասարակական ծրագրերում: Այս փիլիսոփայությամբ էլ Orange-ի աշխատակիցներն անձամբ կներգրավվեն համակարգչային դասարանի աշխատանքներին. յուրաքանչյուր ամիս մեկ անգամ Orange-ի` բարձր որակավորում ունեցող մասնագետները հատուկ համակարգչային վերապատրաստման դասընթացներ կանցկացնեն բոլոր ցանկացող աշակերտների համար:

Նախագծի համար Orange-ն ընդհանուր առմամբ տրամադրել է 4,670,000 դրամ:

Ֆրանս Տելեկոմ Խմբի անդամ Օրանժ Արմենիան Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից:

Ընկերությունը Հայաստանում 2009թ. և 2010թ. կատարել է համապատասխանաբար 140 մլն եվրոյի և ավելի քան 50 մլն դոլարի ներդրումներ և արդեն ապահովում է բջջային կապի ու լայնաշերտ շարժական ինտերնետի հասանելիությունը Հայաստանի 600 քաղաքներում և գյուղերում` բնակչության 95% տոկոսին:

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25