Ֆինանսական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 366.50-0.50
EUR BUY - 415.00+2.00 EUR SELL - 421.00+3.00
OIL:  BRENT - 89.57+2.13 WTI - 83.70+1.27
COMEX:  GOLD - 4056.00+0.95 SILVER - 57.89+1.03
COMEX:  PLATINUM - 1607.30+0.49
LME:  ALUMINIUM - 3192.50+1.33 COPPER - 13808.00+2.09
LME:  NICKEL - 17234.00+1.61 TIN - 53922.00+1.30
LME:  LEAD - 1896.50+0.72 ZINC - 3591.50+1.87
FOREX:  USD/JPY - 163.49-0.08 EUR/GBP - 1.1451+0.46
FOREX:  EUR/USD - 1.1451+0.46 GBP/USD - 1.3343+0.35
STOCKS RUS:  RTSI - 888.08+1.25
STOCKS US: DOW JONES - 51594.14-2.19 NASDAQ - 24442.94-1.74
STOCKS US: S&P 500 - 7316.15-1.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 61867.43+0.71 TOPIX - 3952.50-0.54
STOCKS CHINA:  HANG SENG - 25858.88+0.20 SSEC - 3804.69-0.62
STOCKS EUR:  FTSE100 - 10908.41+0.34 CAC40 - 8408.27-0.60
STOCKS EUR:  DAX - 25460.48-0.01
30/07/2026  CBA:  USD - 366.63+0.43 GBP - 491.1+4.35
30/07/2026  CBA:  EURO - 420.67+3.71
30/07/2026  CBA:  GOLD - 47160-196 SILVER - 676.54+3.44
Արմսվիսբանկն երկրորդ տարին անընդմեջ արժանացել է ԱԶԲ-ի կողմից առևտրի ֆինանսավորման ոլորտում 2021թ-ի «Leading Partner Bank in Armenia» և «Best SME Deal-Issuing Bank» մրցանակներին
13/09/2022 11:57
Կիսվել

Արմսվիսբանկն երկրորդ տարին անընդմեջ արժանացել է ԱԶԲ-ի կողմից առևտրի ֆինանսավորման ոլորտում 2021թ-ի «Leading Partner Bank in Armenia» և «Best SME Deal-Issuing Bank» մրցանակներին

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ն Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) կողմից Առևտրի ֆինանսավորման ծրագրի շրջանակում  նախորդ տարվա ցուցանիշների  արդյունքներից ելնելով արժանացել է 2 մրցանակի՝ 2021թ․ «Առաջատար գործընկեր-բանկ Հայաստանում» և «Լավագույն ՓՄՁ գործարք-Թողարկող Բանկ»: «Առաջատար գործընկեր-բանկ Հայաստանում » մրցանակին Բանկն արժանանում է արդեն երկրորդ անգամ։ Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Սինգապուրում, ԱԶԲ-ի կողմից կազմակերպված հանդիսավոր միջոցառման ժամանակ։

ԱԶԲ-ի կողմից մրցանակների շնորհումը խոսում է Բանկի և վերջինիս միջև առևտրի ֆինանսավորման ոլորտում տարեցտարի խորացող արդյունավետ համագործակցության մասին:

Բանկը և ԱԶԲ-ն Առևտրի ֆինանսավորման ոլորտում համագործակցում են դեռևս 2014թ-ից: Համագործակցության ընթացքում Բանկի համար սահմանված սկզբնական սահմանաչափն ավելացել է շուրջ 3 անգամ:

Բանկն իր գործունեության ընթացքում որպես ռազմավարական զարգացման ուղղություն համարում է Առևտրի ֆինանսավորման գործիքների կիրառումն ու զարգացումը և հաճախորդների ֆինանսական պահանջները միջազգայնորեն ընդունված գործիքակազմի միջոցով բավարարելու հնարավորությունը։

Արմսվիսբանկի գործադիր տնօրենի տեղակալ- ՀՍԴ տնօրեն Գևորգ Խաչատրյանը նշեց. «Սա մեր 7-րդ մրցանակն է առևտրի ֆինանսավորման ոլորտում վերջին 3 տարիների ընթացքում, որը վկայում է առևտրի ֆինանսավորման ոլորտում Բանկի հաջողության մասին։ Վստահ եմ, որ շարունակական համագործակցության արդյունքում հաճախորդներին կմատուցվեն ավելի մատչելի, ճկուն և մրցունակ վարկեր` նպաստելով Հայաստանի բանկային ոլորտի և մեր երկրի տնտեսության աճին»:

Բանկը գործունեություն է ծավալում կորպորատիվ և ներդրումային բանկային ծառայությունների ոլորտում` առաջարկելով միջազգայնորեն ընդունված ինչպես ավանդական, այնպես էլ նորագույն ֆինանսական լուծումներ: Որպես դինամիկ զարգացող ֆինանսական կառույց Բանկը համագործակցում է մի շարք այլ միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսիք են` EBRD, EDB, KFW, EIB, FCI և այլն:

ԱԶԲ-ն, որի կենտրոնակայանը գտնվում է Մանիլայում, նպատակ ունի նվազեցնելու աղքատությունը Ասիայում և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ ներառական տնտեսական աճի, բնապահպանական կայուն աճի, ինչպես նաև տարածաշրջանային ինտեգրման միջոցով: ԱԶԲ-ն հիմնադրվել է 1966թ-ին և պատկանում է իր 68 անդամներին, որոնցից 49-ը Ասիական տարածաշրջանից են:

30/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.63
+0.43
Եվրո (EUR)
420.67
+3.71
Ռուբլի (RUR)
4.572
-0.0378
Լարի (GEL)
139.64
+0.17
47160
-196
Արծաթ
676.54
+3.44