08/09/2011 11:20
ԲԵԼԱՌՈՒՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԸ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ ԵՆ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐՈՎ
Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը երեկ` սեպտեմբերի 7-ին, ընդունել է ՀՀ-ում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ստեփան Սուխորենկոյին: Խոսելով երկկողմ գործակցության և ապրանքաշրջանառության ծավալների մասին` դեսպանը նշել է, որ բելառուսական արտադրողները հետաքրքրություն են ցուցաբերել Երևանի քաղաքային տնտեսության մեջ իրականացվող ծրագրերի հանդեպ` հատկանշելով ավտոբուսների ձեռքբերմանն ուղղված գործընթացը:
Ներկայացնելով մայրաքաղաքում տրանսպորտային բարեփոխումներին ուղղված քայլերը` քաղաքապետը նշել է, որ առաջիկայում մայրաքաղաքում կկիրարկվի նոր երթուղային ցանց, և հասարակական տրանսպորտում առաջնահերթությունը տրվելու է մեծ և միջին տեղատարողությամբ ավտոբուսներին: Կարեն Կարապետյանը նշել է, որ քաղաքապետարանը բանակցում է տարբեր արտադրողների հետ, և այս ուղղությամբ ներկայացվող առաջարկությունները կարող են հետաքրքիր ու շահավետ լինել նաև բելառուսական ընկերությունների համար:
Արդեն հոկտեմբերին Երևան կներկրվեն չինական արտադրության ավելի քան 60 ավտոբուսներ, սակայն, ինչպես նշել է քաղաքապետը, մայրաքաղաքում մեծ տեղատարողության ավտոբուսների պահանջարկ դեռ կա:
Ստեփան Սուխորենկոն իր հերթին նշել է, որ փոխադարձ հետաքրքրությունն ու փոխշահավետ առաջարկները կօգնեն գտնել գործակցային տարբերակներ, և այդ նպատակով առաջիկայում բելառուսական պատվիրակությունը կայցելի Երևան:
10/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.89
+0.31
Եվրո (EUR)
423.09
+0.21
Ռուբլի (RUR)
4.2891
+0.056
Լարի (GEL)
139.43
+0.13
Արծաթ
775.14
+4.64
13:47 11/09/26
13:43 11/09/26
12:52 11/09/26
11:55 11/09/26
