Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 109.73+2.68 WTI - 103.85+4.36
COMEX:  GOLD - 4139.00-0.91 SILVER - 56.97-0.09
COMEX:  PLATINUM - 1655.50-0.50
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.31+0.20 EUR/GBP - 1.1228+0.09
FOREX:  EUR/USD - 1.1228+0.09 GBP/USD - 1.3327+0.03
STOCKS RUS:  RTSI - 933.85+1.96
STOCKS US: DOW JONES - 51966.03-0.07 NASDAQ - 26430.89+1.11
STOCKS US: S&P 500 - 7690.73+0.41
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10764.69-1.08 CAC40 - 7868.05-1.11
STOCKS EUR:  DAX - 25319.77-1.18
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
ՎԱՐՉԱՊԵՏ – ՀՀ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԻՐՔԻ ԱՌԱՎԵԼ ԲԱՐԵԼԱՎՄԱՆԸ ԽԱՆԳԱՐԵԼ Է ԲԱՐՁՐ ԳՆԱՃԸ
08/09/2011 15:07
Կիսվել

ՎԱՐՉԱՊԵՏ – ՀՀ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԻՐՔԻ ԱՌԱՎԵԼ ԲԱՐԵԼԱՎՄԱՆԸ ԽԱՆԳԱՐԵԼ Է ԲԱՐՁՐ ԳՆԱՃԸ

Այսօր` սեպտեմբերի 8-ին, տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որի շրջանակներում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադառձել է  Համաշխարհային տնտեսական ֆորումի (World Economic Forum) կողմից հրապարակված «2011-12թթ. Մրցունակության համաշխարհային զեկույց»-ին (համաձայն այս զեկույցի Հայաստանը 6 տեղով բարելավել է դիրքը և 142 երկրների շարքում զբաղեցրել 92-րդ հորիզոնականը):  Իր խոսքում վարչապետը, մասնավորապես, նշել է. «Բավական օբյեկտիվ վերլուծություն է, որտեղ ներկայացված են, առաջին հերթին, մեր մրցունակության թույլ կողմերը և մատնանշված են այն կոնկրետ չափանիշները, որոնք մենք պետք է բարելավենք։ Ուրախալի է, որ Հայաստանը 6 տեղով բարելավել է իր դիրքը, և այս համատեքստում գրեթե բոլոր ցուցանիշներով լուրջ առաջընթաց ունենք։ Առաջընթացը կլիներ շատ ավելի բարձր, եթե չլիներ մեկ գործակից, որը 15 կետով մեզ հետ է մղել. դա բարձր գնաճն է, որ արձանագրվել է 2010թ., և այդ ցուցանիշով 15 քայլ նահանջել ենք»:

Վարչապետը համոզմունք է հայտնել, որ 2011թ. տվյալների հիման վրա ազգային մրցունակության զեկույցը կլինի ավելի լավը, քան այս մեկը, որը հիմնականում ներառում է 2010թ. և 2011թ. առաջին եռամսյակի ցուցանիշները։ «Բարելավումը պայմանավորված է լինելու այն հանգամանքով, որ գնաճը կտրուկ նվազում է 2010թ. համեմատ, և 2011 թ. մենք արդեն մտել ենք գնաճային նոր փուլ, որն արդեն ոչ թե 10 տոկոսային, այլ 5 տոկոսային շրջանակի մեջ է, այսինքն` շուրջ երկու անգամ գնաճային ճնշումները Հայաստանում նվազել են, և դա իր դրական ազդեցությունն է թողնելու։ Երկրորդ կարևոր հանգամանքն այն բարեփոխումներն են, որ իրականացրել ենք բիզնես միջավայրը բարելավելու ուղղությամբ», -պարզաբանել է Տիգրան Սարգսյանը:

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59