Բիզնես

USD BUY - 359.50-0.50 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.50+0.50 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 96.50+1.40 WTI - 85.75+1.76
COMEX:  GOLD - 3627.90+1.54 SILVER - 43.28+4.49
COMEX:  PLATINUM - 1324.60+3.23
LME:  ALUMINIUM - 2751.00-6.24 COPPER - 11649.50-11.92
LME:  NICKEL - 15169.00-7.85 TIN - 37187.00-17.47
LME:  LEAD - 1830.50-2.22 ZINC - 3392.00-7.70
FOREX:  USD/JPY - 159.18+0.01 EUR/GBP - 1.098+0.20
FOREX:  EUR/USD - 1.098+0.20 GBP/USD - 1.3123+0.21
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
Գերմանիայում առաջարկել են Volkswagen-ը վաճառել չինացիներին
27/11/2026 20:03
Կիսվել

Գերմանիայում առաջարկել են Volkswagen-ը վաճառել չինացիներին

Քիլի համաշխարհային տնտեսության ինստիտուտի ղեկավար Մորից Շուլարիկը առաջարկել է դիտարկել Volkswagen-ը չինական ընկերությանը վաճառելու հնարավորությունը, քանի դեռ գերմանական ավտոկոնցեռնի դիմաց հնարավոր է զգալի գումար ստանալ։ Նրա կարծիքով՝ գլխավորն այն է, որ Գերմանիայում պահպանվեն գործարաններն ու աշխատատեղերը, իսկ թե ում է պատկանում ընկերությունը, այնքան էլ էական չէ։

Ինչպես գրում է Handelsblatt-ը, Շուլարիկն այս առաջարկով հանդես է եկել Չինաստանից Եվրոպայի տնտեսական կախվածության վերաբերյալ քննարկման ժամանակ։ Նրա առաջարկը դժգոհություն է առաջացրել հանդիպման մասնակիցների շրջանում։ Քննարկմանը ներկա է եղել նաև Volkswagen-ի՝ Բեռլինի ներկայացուցչության ղեկավար Միխայել Յանսենը։ Մեքենաշինության ոլորտի ներկայացուցիչը նախազգուշացրել է, որ չինացի գնորդը կարող է ձեռք բերել գերմանական տեխնոլոգիաները, այնուհետև գործարանները տեղափոխել Չինաստան, որտեղ արտադրությունն ավելի էժան է։

Շուլարիկը կարծում է, որ չինական ընկերություններին պետք է հնարավորություն տրվի ավտոմեքենաներ վաճառել Եվրոպայում, սակայն դրանց զգալի մասը պետք է արտադրվի եվրոպական գործարաններում։ Տնտեսագետն առաջարկել է նաև պետական աջակցություն տրամադրել բացառապես այն ավտոարտադրողներին, որոնք Եվրոպայում ձեռնարկություններ են հիմնում և համագործակցում տեղական ընկերությունների հետ։ Նման պայմաններ Չինաստանը տարիներ շարունակ սահմանում է օտարերկրյա արտադրողների համար։ Շուլարիկը խոստովանել է, որ որոշ տեխնոլոգիաների ոլորտում Գերմանիան այնքան է հետ մնացել մրցակիցներից, որ իր դիրքերը կարելի է համեմատել զարգացող երկրների հետ։

Ռեգո Ինշուրանս

Հուլիսին տնտեսագետը Süddeutsche Zeitung-ին տված հարցազրույցում արդեն հայտարարել էր, որ Volkswagen-ը կարող է անցնել չինական ավտոարտադրողի վերահսկողության տակ։ Հնարավոր գնորդների թվում նա նշել էր BYD ընկերությունը։ Այն ժամանակ կոնցեռնը հրաժարվել էր մեկնաբանել «անհիմն ենթադրությունները»։

Երրորդ եռամսյակում Volkswagen-ի գործառնական վնասը կազմել է 5.9 միլիարդ եվրո՝ 2015 թվականի դիզելային սկանդալից ի վեր ամենամեծ ցուցանիշը։ Արդյունքների վրա, մասնավորապես, ազդել են 8 միլիարդ եվրոյի միանվագ ծախսերը։ Կոնցեռնի ավտոմեքենաների մատակարարումները Չինաստան եռամսյակի ընթացքում նվազել են 38.5%-ով, իսկ ինը ամսվա կտրվածքով՝ 30.2%-ով։ Չինացի գնորդներն ավելի հաճախ են նախապատվությունը տալիս տեղական ապրանքանիշերի ավելի մատչելի ավտոմեքենաներին։

Volkswagen-ը մտադիր է կրճատել շուրջ 100 հազար աշխատատեղ։ Կոնցեռնը նաև քննարկում է, թե ինչպես հետագայում օգտագործել Գերմանիայում գործող իր չորս գործարանները։ IG Metall արհմիությունը չի բացառում թերբեռնված հզորություններով աշխատող ձեռնարկություններում չինական արտադրողների հետ համագործակցությունը։ Սակայն արհմիությունը պնդում է, որ նման համագործակցությունը պետք է լրացնի Volkswagen-ի սեփական ծրագրերը, ոչ թե փոխարինի դրանք։

Volkswagen-ի վաճառքի գործընթացը բարդացնում է նաև կոնցեռնի բաժնետոմսերի սեփականության կառուցվածքը։ Porsche SE հոլդինգին է պատկանում բաժնետերերի ձայների մեծամասնությունը, իսկ Ստորին Սաքսոնիա դաշնային երկրամասին՝ բաժնետոմսերի շուրջ 20%-ը։ Volkswagen-ի մասին հատուկ օրենքը տարածաշրջանի իշխանություններին հնարավորություն է տալիս արգելափակել որոշ կարևոր որոշումներ, նույնիսկ եթե դրանց աջակցում է մյուս բաժնետերերի մեծամասնությունը։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58