
ԽՈՇՈՐ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐ – ԻՐԱՑՈՒՄԻՑ ՀԱՍՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է 4.3%-ՈՎ
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակվել և վերլուծության են ենթարկվել ՀՀ խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարակման ենթակա 2011թ.-ի հուլիս ամսվա ամփոփ ցուցանիշները: Համաձայն այս վերլուծության` ընթացիկ տարվա հուլիս ամսվա արդյունքներով ՀՀ խոշոր հարկ վճարողների մոտ իրացումից հասույթը կազմել է 203.7 մլրդ դրամ: Ցուցանիշը նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ աճել է 4.3%-ով: Հարկ է նշել, որ նշված ցուցանիշի առումով աճ արձանագրվել է 238 կազմակերպությունների մոտ` 34.1 մլրդ դրամով և նվազել 197-ի մոտ` 25.3 մլրդ դրամով: