Բիզնես

USD BUY - 363.50+0.00 USD SELL - 365.00-0.50
EUR BUY - 422.00+3.00 EUR SELL - 426.50+1.50
OIL:  BRENT - 91.79+0.16 WTI - 85.82+0.25
COMEX:  GOLD - 4493.00+3.35 SILVER - 65.73+2.80
COMEX:  PLATINUM - 1816.70+5.15
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 158.43-0.62 EUR/GBP - 1.1676+0.84
FOREX:  EUR/USD - 1.1676+0.84 GBP/USD - 1.3611+0.55
STOCKS RUS:  RTSI - 803.89+1.17
STOCKS US: DOW JONES - 53463.05+0.22 NASDAQ - 26331.09+0.16
STOCKS US: S&P 500 - 7707.98+0.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 66216.79+1.36 TOPIX - 4059.73+1.18
STOCKS CHINA:  HANG SENG - 25698.49+0.80 SSEC - 3903.72+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10743.35+0.14 CAC40 - 8501.91-0.09
STOCKS EUR:  DAX - 26091.33-0.14
20/08/2026  CBA:  USD - 365.26+0.3 GBP - 498.32+3.47
20/08/2026  CBA:  EURO - 427.21+3.56
20/08/2026  CBA:  GOLD - 52384+714 SILVER - 744-19.87
Kaspersky OT CyberSecurity էկոհամակարգը  արդյունաբերական ձեռնարկություններին կօգնի  պաշտպանել ֆիզիկական և թվային ենթակառուցվածքի բոլոր տարրերը
27/09/2022 11:44
Կիսվել

Kaspersky OT CyberSecurity էկոհամակարգը  արդյունաբերական ձեռնարկություններին կօգնի  պաշտպանել ֆիզիկական և թվային ենթակառուցվածքի բոլոր տարրերը

«Կասպերսկի» ընկերությունը ներկայացրել է Kaspersky OT CyberSecurity էկոհամակարգը, որը կպաշտպանի արդյունաբերական ենթակառուցվածքները, այդ թվում ՝ կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքի օբյեկտները։

Ինչպես տեղեկացնում է ընկերությունը, Kaspersky OT CyberSecurity-ի հիմնական տարրը Kaspersky Industrial CyberSecurity նորացված արդյունաբերական XDR հարթակն է: Այն ունակ է կենտրոնացված ամբողջ արդյունաբերական ցանցի շրջանակներում հայտնաբերել բարդ գրոհները և արձագանքել դրանց։ Արդյունաբերական կիբեռանվտանգության միասնական հայեցակարգը միավորում է արտադրական և բիզնես գործընթացների անընդհատության երեք հիմնական տարրերը ՝ տեխնոլոգիաները, փորձաքննությունը և գիտելիքները։

Արդյունաբերական XDR-ը (Extended Detection and Response) էկոհամակարգի հիմքում դնելը հնարավոր է դարձել վերջնական հանգույցների պաշտպանության KICS for Nodes բազային լուծումը EDR  (Endpoint Detection and Response) տեխնոլոգիայով ուժեղացնելու շնորհիվ։ Այն թույլ է տալիս իրականացնել աշխատանքային կայաններում և սերվերներում միջադեպերի ընդլայնված հայտնաբերման, արձագանքման և հետաքննության սցենարներ, ինչպես նաև հարստացնել ցանցի գույքագրման և KICS for Networks տեղեկատվական անվտանգության իրադարձությունների մասին տվյալները՝ վերջնական հանգույցներից հեռաչափությամբ:

Kaspersky OT CyberSecurity էկոհամակարգը, բացի «Կասպերսկի» ընկերության՝ արդյունաբերական ենթակառուցվածքների բոլոր տարրերի կիբեռպաշտպանության համար նախատեսված ամբողջական սպեկտրի մասնագիտացված լուծումներից, ներառում է տեխնոլոգիական սարքավորումների աշխատանքում անոմալիաներ հայտնաբերելու Kaspersky MLAD  լուծումը; անօդաչու թռչող սարքերից օդային տարածքի պաշտպանության Kaspersky Antidrone համակարգը; պաշտպանված արդյունաբերական ցանցերի կառուցման Kaspersky SD-WAN հարթակը, ինչպես նաև KasperskyOS կիբեռիմունային օպերացիոն համակարգի հիմքով լուծումներ:

Kaspersky OT CyberSecurity-ն ապահովում է կարգավորիչ պահանջներին համապատասխանություն՝ օգնելով ձեռնարկություններին փակել կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքի օբյեկտների նկատմամբ պահանջների ավելի քան 80%-ը՝ մեկ վենդորի համալիր առաջարկի հաշվին:

Պաշտպանության լրացուցիչ մակարդակ կարող են դառնալ Kaspersky ICS CERT թիմի  սպառնալիքների վերլուծության, պաշտպանվածության գնահատման, կիբեռմիջադեպերի հետաքննության փորձագիտական ծառայությունները և աշխատակիցների համար մասնագիտացված դասընթացները: Դրանք թույլ կտան բարձրացնել սպառնալիքների մասին իրազեկությունը և մշակել դրանց հակազդման սցենարներ և ներքին ընթացակարգեր։ Այդ գործիքները արդյունաբերական ենթակառուցվածքի համալիր անվտանգության ապահովման ընդլայնված հնարավորություններ են ընձեռում՝ հաշվի առնելով ձեռնարկությունների անհատական պահանջմունքները։

Եվս մեկ բաղադրիչ է Kaspersky Unified Monitoring and Analysis Platform կոչվող SIEM-համակարգը։ Այն «Կասպերսկի» ընկերության և կողմնակի մատակարարների պրոդուկտները միավորում է տեղեկատվական անվտանգության միասնական էկոհամակարգի մեջ, որն ունակ է հետ մղել կիբեռսպառնալիքները տեղեկատվական տեխնոլոգիաների և տարեցտարի ավելի շատացող գործառնական տեխնոլոգիաների միջավայրերի հատման կետերում: Անվտանգությանն այս մոտեցումը թույլ է տալիս պաշտպանել արդյունաբերական ձեռնարկությունների բոլոր բիզնես գործընթացները ոչ միայն տեխնոլոգիական հատվածում, այլև կորպորատիվ ցանցում: Դրա օգնությամբ բիզնեսը նաև կարող է օպտիմալացնել ռեսուրսները և նվազեցնել ձեռնարկությունների տեղեկատվական անվտանգության մասնագետների ծանրաբեռնվածությունը, որոնք ստիպված են սպասարկել նախկինում իրար հետ չկապված լուծումների երկու հատված։

Ինչո՞ւ է ներկայումս արդյունաբերական կիբեռանվտանգությանը համալիր մոտեցումը հատկապես արդիական: Kaspersky ICS CERT-ի տվյալներով՝ առավել հաճախ վնասաբեր օբյեկտները կառավարման ավտոմատացված համակարգի համակարգիչներ են թափանցում համացանցից։ 2022-ի առաջին կիսամյակում, օրինակ, Ռուսաստանում նշանակալիորեն աճել են ԿԱՀ համակարգիչներում տարբեր սպառնալիքների մասնաբաժինները՝ վտանգավոր համացանցային ռեսուրսների (+44%); լրտեսող տրոյացիների (+18%); վնասաբեր փաստաթղթերի (+80%); տարբեր մայներների։ Աճում է նաև արդյունաբերության վրա ծածկագրող ծրագրերի կիրառմամբ գրոհների թիվը։ Սպառնալիքների բազմազանությունը և գրոհների բազմավեկտորությունը պահանջում են ուշադրություն դարձնել ենթակառուցվածքի յուրաքանչյուր տարրի պաշտպանությանը։

«Արդյունաբերական կիբեռանվտանգությունն այսօր շատ ավելի լայն է, քան պարզապես «պարագծի» պաշտպանությունը։ 2022-ի առաջին կիսամյակում արդյունաբերական ձեռնարկությունների կիբեռսպառնալիքների հիմնական աղբյուրը համացանցն է եղել։ Համացանցին հասանելիությունը ՏՏ և հաճախ ԳՏ հատվածի անբաժանելի մասն է։ Վտանգը կարող է գալ ցանցի ցանկացած հանգույցից: Դա պետք է հաշվի առնել ձեռնարկության պաշտպանությանը մոտեցում մշակելիս։ Kaspersky OT CyberSecurity-ն ժամանակին պատասխան է նոր մարտահրավերներին։ Էկոհամակարգի ներսի լուծումներն ի սկզբանե նախագծված են արդյունաբերական ձեռնարկություններում օգտագործելու համար: Դրանք հաշվի են առնում դրանց յուրահատկությունը, սարքավորումների և գործառնական համակարգերի հնացած տարբերակների օգտագործման երկար շրջափուլը, բացառում են տեխնոլոգիական գործընթացների ԿԱՀ-ի արտադրողականության և ֆունկցիոնալ անվտանգության վրա ազդեցությունը։ Իսկ կորպորատիվ հատվածի համար լուծումների հետ ինտեգրման շնորհիվ էկոհամակարգը թույլ է տալիս լիովին պաշտպանել ձեռնարկությունների ամբողջ ենթակառուցվածքը և նվազագույնի հասցնել կիբեռմիջադեպերի հետ կապված վնասները»,- մեկնաբանում է «Կասպերսկի» ընկերության հետազոտությունների և մշակումների գծով տնօրեն Անտոն Իվանովը:

20/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.26
+0.3
Եվրո (EUR)
427.21
+3.56
Ռուբլի (RUR)
4.3489
+0.0623
Լարի (GEL)
139.87
+0.23
52384
+714
Արծաթ
744
-19.87