ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ – ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՇՈՒԿԱ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ 16/09/2011
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` սեպտեմբերի 16-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ֆոնդային բորսայում կայացել է 4,050,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 375.65 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռվածփոխարժեքով: Փակման գինը կազմել է 375.5 դրամ:
Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 37 գործարք: Գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 15,600,000,000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 6.50%, փակմանը` 6.25%, առավելագույնը` 6.50%, նվազագույնը` 6.25%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 6.3684%: