Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
GEFF-ը կազմակերպում է միջոցառում՝ նվիրված Փոքր արևային ՖՎ կայաններին
29/09/2022 19:10
Կիսվել

GEFF-ը կազմակերպում է միջոցառում՝ նվիրված Փոքր արևային ՖՎ կայաններին

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագիրը (GEFF) կազմակերպում է «Փոքր արևային ՖՎ կայաններ. այն ամենը, ինչ դուք պետք է իմանաք» խորագրով միջոցառում, որը տեղի կունենա հոկտեմբերի 6-ին, ժամը 15:00-ին։

Միջոցառումը կազմակերպվում է GEFF-ը Հայաստանում ծրագրի կողմից՝ Կլիմայի ներդրումային հիմնադրամների (CIF) աջակցությամբ։

Արևային ՖՎ կայանը երկարաժամկետ ներդրում է, որը տալիս է նշանակալի եւ շոշափելի արդյունք՝ վերականգնվող էներգիայի տեսքով: ՖՎ կայանի շահագործման ժամկետը առնվազն 20 տարի է, ուստի կարևոր է հենց այս ժամանակահատվածում առավելագույնի հասցնել ներդրումներից ստացված օգուտները: Վահանակների ճիշտ տեղադրումը, սարքավորումների հավաստագրման ստանդարտները ևարտադրողի երաշխիքները կարող են օգնել մեզ ապահովել կայանի երկարակեցությունը եւ դրա կայուն աշխատանքը ժամանակի ընթացքում: Հետևաբար, լավագույն փորձի, ռիսկերի եւ սխալներից խուսափելու մասին բոլոր գիտելիքները շատ կարևոր են ՖՎ կայանների ներուժն առավելագույնի հասցնելու համար:

Միջոցառման ընթացքում ոլորտի փորձագետները կտրամադրեն գործնական ուղեցույց ձեռնարկությունների սեփական կարիքների համար արևային ՖՎ կայաններ կառուցելու, որակի ապահովման և լավագույն փորձի վերաբերյալ, ինչպես նաև կքննարկեն ոլորտի զարգացումներն ու ապագա սպասելիքները:

Միջոցառմանը մասնակցելու են պոտենցիալ և գործող ՖՎ կայանների սեփականատերեր, ՖՎ կայանների մատակարար և արտադրող կազմակերպություններ, ֆինանսական կառույցների ներկայացուցիչներ և Էներգաարդյունավետության / Վերականգնվող էներգիայի ոլորտի այլ շահառուներ։

Երկու ժամ տևողությամբ միջոցառմանը կհաջորդի հարց ու պատասխանի փուլը եւ կլինեն կապեր հաստատելու եւ շփման հնարավորություններ։

Կքննարկվեն հետևյալ թեմաները՝

  • GEFF-ը, որպես Հայաստանում արևային ՖՎ կայանների աճող շուկայի շարժիչ ուժերից մեկը
  • Տարիների ընթացքում քաղված դասեր՝ արևային ՖՎ կայանների ֆինանսավորման վերաբերյալ
    • Հայաստանի արևային ՖՎ շուկայի հետագա զարգացման մարտահրավերներն ու ակնկալիքները
    • Շուկայի ազատականացում
    • Զուտ փոխհոսքերի ապագան
    • Որակի ապահովում
  • Հաջողությամբ իրականացված նախագծերի և կատարված սխալների օրինակներ

«Եթե ցանկանում եք մասնակցել, խնդրում ենք գրանցվել այս հղումով մինչեւ հոկտեմբերի 4-ը, ժամը 18:00-ն։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ այս միջոցառման համար անհրաժեշտ է նախնական գրանցում: Միջոցառման անցկացման վայրի մասին տեղեկատվությունը կտրամադրվի նախնական գրանցումից հետո»,- ասված է հաղորդագրության մեջ։

GEFF-ը Հայաստանում ծրագրի մասին

ՎԶԵԲ-ի Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագիրը (GEFF) Հայաստանում իրականացնում է ֆինանսավորում, տրամադրում է խորհրդատվություն, որոշ դեպքերում նաև վճարում է խրախուսական վճարներ վարկառուներին՝ նպաստելով բիզնեսներին դառնալ ավելի մրցունակ՝ ներդնելով բարձր արտադրողականություն ունեցող տեխնոլոգիաներ ու որդեգրելով էներգաարդյունավետ գործելաոճ:

GEFF-ը Հայաստանում ծրագիրը հանդիսանում է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (EBRD) ծրագիր, որը Հայաստանում իրագործվում է Կանաչ կլիմայի հիմնադրամի (GCF), Կլիմայի ներդրումային հիմնադրամների (CIF)՝ «Ավելացնելով վերականգնվող էներգիայի ներդրումները ծրագրի» (SREP) օժանդակությամբ: Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանին կանաչ տնտեսությանն անցման գործընթացում՝ տրամադրելով 37 միլիոն ԱՄՆ դոլարի հասնող ֆինանսավորում էներգաարդյունավետ ու վերականգնվող էներգիայի ներդրումների համար: Ծրագրի ֆինանսավորման գործընթացն իրականացվում է Հայաստանում ծրագրի մասնակից ֆինանսական կազմակերպությունների կողմից:

 

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01