Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 105.44+0.86 WTI - 92.64+1.07
COMEX:  GOLD - 4165.80-0.60 SILVER - 60.14-0.87
COMEX:  PLATINUM - 1705.80+0.61
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.3+0.03 EUR/GBP - 1.117-0.25
FOREX:  EUR/USD - 1.117-0.25 GBP/USD - 1.3217-0.11
STOCKS RUS:  RTSI - 894.36+0.36
STOCKS US: DOW JONES - 51850.55+0.38 NASDAQ - 27245.90-0.44
STOCKS US: S&P 500 - 7807.24-0.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10656.28+0.99 CAC40 - 7832.88+0.38
STOCKS EUR:  DAX - 25277.68+0.76
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
Yandex Eats ծառայությունը գործարկվել է Երևանում
29/09/2022 19:29
Կիսվել

Yandex Eats ծառայությունը գործարկվել է Երևանում

Այժմ Երևանում Yandex Eats հավելվածի միջոցով կարելի է պատվիրել պատրաստի ուտեստներ և ապրանքներ նույնիսկ այն ռեստորաններից, որտեղ չկա առաքման ծառայություն։ Հայաստանն, այսպիսով, չորրորդ երկիրն է Ռուսաստանից, Ղազախստանից եւ Բելառուսից հետո, որտեղ հասանելի է ծառայությունը։

Ծառայությանն արդեն միացել է ավելի քան 100 հաստատություն ամբողջ քաղաքում, այդ թվում՝ «KFC»-ը, «Mr.Gyros»-ը, «Lebanon»-ը, «Sorriso»-ն, «Քամանչա»-ն։ «Մթերք» առանձին կատեգորիայում օգտատերերը կարող են խանութների կատալոգից ընտրել ապրանքներ՝ սննդամթերք ու ըմպելիք, սպորտային սնունդ ու տարատեսակ պարագաներ կենդանիների համար։ Հասանելի խանութների թվում են «Say Cheese»-ը, «Նռնենի»-ն, «Մնա տանը»-ն, «Binasport»-ը, «Haf-Haf»-ը։ Գործընկերների ցանկի համալրմանը զուգահեռ կմեծանա նաև պատվերի համար հասանելի ուտեստների և ապրանքների բազմազանությունը։

«Մենք վաղուց էինք ծրագրում մուտք գործել Երևան, ուսումնասիրում էինք շուկան և շփվում գործընկերների հետ: Հայաստանը դարձավ առաջին երկիրը, որտեղ մենք ամբողջությամբ տեղայնացրինք հավելվածը. այժմ այն հասանելի է հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով», – ասում է Yandex Eats-ի տարածաշրջանային զարգացման ղեկավար Պողոս Ալխասյանը։

Պատվերի ձևակերպման պահից մինչև նշված հասցեով առաքումը կազմում է 30 րոպե: Սեփական տեխնոլոգիաները թույլ են տալիս օպտիմալացնել առաքման արագությունը և գործընկերների հետ աշխատանքի սովորական մեխանիզմները։ Պլատֆորմը տարբերակում է պատվերները և օպտիմալ երթուղիներ կազմում։ Ի դեպ, հաշվի են առնվում նաև տվյալ տարածքի մյուս պատվերներն ու հասանելի առաքիչների թիվը։

Առաքման բոլոր փուլերին կարելի է հետևել հավելվածում:

Պատվերներն առաքում են գործընկեր լոգիստիկ ծառայությունների և ռեստորանների առաքիչները։ Նրանք կարող են ընտրել իրենց հարմար առաքման  եղանակը՝ ոտքով, ինքնագլորով, հեծանվով, թե մոպեդով։ Որոշ թաղամասեր առաքումները կատարվելու են մեքենայով, որպեսզի պատվերը չուշանա։

Հասանելի է նաև սպասարկման շուրջօրյա ծառայություն։ Եթե օգտատերը դժգոհ է պատվերից կամ ցանկանում է հարց տալ, կարող է հավելվածի միջոցով կապ հաստատել աջակցությանծառայության հետ։ Նրան շատ արագ կօգնեն հասկանալ իրավիճակը։

Մինչև նոյեմբերի 15-ը պատվերների առաքումը կլինի անվճար։ Վճարումը հնարավոր է հավելվածում բացված հաշվին կցված բանկային քարտով կամ ArСa համակարգով։ Պատվերները կանխավճարային են, իսկ գումարը դուրս կգրվի ավտոմատ կերպով:

Պատվերը կարելի է գրանցել թե՛ Yandex Eats հավելվածում, թե՛ կայքում։ Ծառայությունը Հայաստանում գործարկելու համար հավելվածը թարգմանվել եւ ադապտացվել է տարբեր լեզուների։ Այն հասանելի է հայերենով, անգլերենով և ռուսերենով՝ App Store-ում և Google Play-ում, ինչպես նաև Yandex Go հավելվածում՝ «Eats» առանձին բաժնում։

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25