YANDEX-Ն ԱՐԴԵՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է ՆԱԵՎ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
Ռուսական խոշորագույն Yandex պորտալն արդեն ունի նաև իր «թուրքական» տարբերակը. yandex.com.tr հասցեում թուրք ինտերնետ օգտագործողներին հասանելի են Yandex-ի հիմնական ծառայությունները (որոնողական համակարգ, էլ.փոստ, լրահոս և այլն): Yandex-ը նախատեսում է բացել նաև սեփական գրասենյակ Ստամբուլում:
Հատկանշական է, որ Yandex որոնողական համակարգն առաջին անգամն է, որ գործարկվում է մի երկրում, որտեղ ընդհանրապես չեն խոսում ռուսերեն: Մինչ այս ընկերությունը գործունեություն է ծավալել Ռուսաստանում և ԱՊՀ որոշ երկրներում: Այս կապակցությամբ Yandex-ի թուրքական տարբերակի մշակման գործընթացում հաշվի են առնվել թուրքերենի լեզվական նրբություններն ու լեզվամտածողությունը:
Նշենք, որ Թուրքիայի ինտերնետ-օգտագործողների թվաքանակը հասնում է 35 մլն-ի, որը կազմում է բնաչության 45%-ը:
Երկրի ինտերնետ-գովազդի շուկան գնահատվում է 244 մլն ԱՄՆ դոլար: