Բիզնես

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00-1.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
ԻՆԵԿՈԲԱՆԿԸ ԲԱՑԵԼ Է ՆՈՐ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ԱՇՏԱՐԱԿ ՔԱՂԱՔՈՒՄ
20/09/2011 19:42
Կիսվել

ԻՆԵԿՈԲԱՆԿԸ ԲԱՑԵԼ Է ՆՈՐ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ԱՇՏԱՐԱԿ ՔԱՂԱՔՈՒՄ

Այսօր` սեպտեմբերի 20-ին, Արագածոտն մարզի Աշտարակ քաղաքում տեղի է ունեցել Ինեկոբանկի նոր` “Աշտարակ” մասնաճյուղի պաշտոնական բացումը: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Ինեկոբանկի մամուլի ծառայությունից`բացման հանդիսավոր արարողության ընթացքում ողջույնի խոսքով ելույթ են ունեցել Ինեկոբանկի գործադիր տնօրենի տեղակալ պրն. Արթուր Համբարձումյանը և “Աշտարակ” մասնաճյուղի կառավարիչ պրն. Ռազմիկ Պետրոսյանը:

Պրն. Ա. Համբարձումյանն իր խոսքում նշել է. «Մենք կարևորում ենք Ինեկոբանկի մասնաճյուղային ցանցի ընդլայնումը մարզերում: “Աշտարակ” մասնաճյուղը թվով 14-րդն է և հատկանշական է, որ բանկի գործունեության 15-րդ տարվա ընթացքում մենք պլանավորում ենք բացել նաև 15-րդ մասնաճյուղը: “Աշտարակ” մասնաճյուղի բացումը ևս մեկ քայլ է դեպի հաճախորդներին առավել հասանելի լինելը»:

Նշենք, որ “Աշտարակ” մասնաճյուղը իրավաբանական անձանց և անհատներին առաջարկելու է բանկային ծառայությունների լայն շրջանակ, այդ թվում` հաշիվների սպասարկում, սպառողական և բիզնես վարկեր, ավանդներ, վճարային քարտեր, դրամական փոխանցումների համակարգերի լայն ընտրություն, կոմունալ վճարների ընդունում, ապառիկ առևտրի ֆինանսավորում և այլն:

Ինեկոբանկի առաջին մարզային մասնաճյուղը բացվել է Գյումրի քաղաքում 2000թ.: Այսօր Բանկը ներկա է ՀՀ 5 մարզերում և առաջիկա 3 տարիների ընթացքում ծրագրում է տարածել իր ներկայությունը մյուս մարզերում ևս, ինչպես նաև ընդլայնել առկա մասնաճյուղային ցանցը մայրաքաղաքում` առաջնորդվելով  “Բարձրորակ սպասարկում` հաճախորդներին առավել հարմար վայրում” սկզբունքով:

Արդեն 15 տարի է ինչ Ինեկոբանկը մատուցում է բարձրորակ բանկային ծառայություններ և այսօր սպասարկում է  ավելի քան 175 000 հաճախորդ: 

05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11