
ՇՎԵՅՑԱՐԻԱՆ ԿԳԱՂՏՆԱԶԵՐԾԻ ՌՈՒՍՆԵՐԻ ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
Ռուսաստանը և Շվեյցարիան կստորագրեն համաձայնագիր, որի արդյունքում ռուսական կողմին հասանելի կդառնան հարուստ ռուսների շվեյցարական բանկային «գաղտնիքները»: Տնօրինելով նման տեղեկատվությանը` Ռուսաստանի կառավարությունը հնարավորություն կունենա կանխել ռուսական փողերի լվացման կամ հարկերից խուսափման փորձերը:
Նշենք, որ բանկային գաղտնիքին վերաբերող օրենքը Շվեյցարիայում ընդունվել է 1935 թվականին:
Այժմ ԵՄ-ն և ԱՄՆ-ն պահանջում են Շվեյցարիայի կառավարությունից բանկային գործունեության թափանցիկություն և մի շարք քաղաքացիների բանկային գաղտնիքների բացահայտում: