Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՎԱՐՉԱՊԵՏ. «ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ԹԵՎԱԿՈԽԵԼ Է ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ՓՈՒԼ»
22/09/2011 15:18
Կիսվել

ՎԱՐՉԱՊԵՏ. «ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ԹԵՎԱԿՈԽԵԼ Է ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ՓՈՒԼ»

Այսօր` սեպտեմբերի 22-ին, տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստից առաջ կառավարության ղեկավարն անդրադարձել է Հայաստանի վարկանիշը գնահատող միջազգային կազմակերպությունների վերջին գնահատականներին` ընդգծելով, որ դրանք հիմք են տալիս ասելու, որ մեր երկիրը թևակոխել է տնտեսական ակտիվության փուլ:

«Մեր երկրի վարկունակության ինդեքսը, որը հրապարակել էր միջազգային Fitch Ratings վարկանիշային կազմակերպությունը, արձանագրել էր մեր երկրի կայուն վիճակը. վարկունակության վարկանիշը թողել էր նույնը, իսկ կանխատեսումներն ապագայի նկատմամբ` կայուն։ Դրանից հետո հրապարակվել էր Ազգային մրցունակության զեկույցը, որը գնահատում է երկրների մրցունակությունը, և 142 երկրների շրջանակում մենք բարելավել էինք մեր դիրքը` վեց քայլով շարժվել առաջ։ Այս երկու շաբաթվա ընթացքում երկու նոր ինդեքսներ են հրապարակվել։ Առաջինը Heritage Foundation-ի ազատության ինդեքսն է, որտեղ մենք նույնպես արձանագրել ենք առաջընթաց. 180 երկրների ցանկում ազատության ինդեքսով զբաղեցնում ենք 36-րդ տեղը։ Դա բավական լավ ցուցանիշ է։ Մյուս ցուցանիշը, որ հրապարակվեց, Էլեկտրակապի միջազգային միության կողմից տեղեկատվական հասարակության չափման զեկույցն է, որտեղ նույնպես արձանագրվել է Հայաստանի առաջընթացը տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների զարգացման վարկանիշի ձևով, և կարևոր է, որ այս պահի դրությամբ մենք տարածաշրջանում այդ վարկանիշով առաջատարն ենք. Ադրբեջանից և Վրաստանից առաջ ենք գտնվում։ Եթե ազատության ինդեքսով մենք դեռևս Վրաստանին զիջում ենք (Վրաստանը 29-րդ տեղն է զբաղեցնում), ապա Ադրբեջանից շատ առաջ ենք, որովհետև Ադրբեջանն զբաղեցնում է 92-րդ տեղը, Թուրքիան` 67-րդը։ Տնտեսական ազատությամբ մեր վիճակն ավելի լավ է», – նշել է վարչապետը` հավելելով, որ այս բոլոր վարկանիշները առաջընթաց են արձանագրում այն պարզ պատճառով, որ մեր երկրում 2010-2011թթ. մեծածավալ բարեփոխումների փաթեթ է ընդունվել:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2