
ՄԵԿ ՇԱԲԱԹՈՒՄ ՀՀ ԲԱՆԿԵՐԸ ՏՐԱՄԱԴՐԵԼ ԵՆ 25 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ԵՎ 28 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿ
Սեպտեմբերի 12-18-ն ընկած ժամանակահատվածում հայաստանյան բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 25 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 28 մլն ԱՄՆ դոլար: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` հաշվետու այս ժամանակահատվածում նախորդ շաբաթվա համեմատությամբ ՀՀ բանկերը գրանցել են ինչպես դրամով, այնպես էլ դոլարով տրամադրվող վարկերի ընդհանուր ծավալի անկում:
Նշենք, որ սեպտեմբերի 5-11-ն ընկած ժամանակահատվածում հայաստանյան բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 29.2 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 37.8 մլն ԱՄՆ դոլար: