ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ – ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՇՈՒԿԱ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ 26/09/11
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` սեպտեմբերի 26-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ֆոնդային բորսայում կայացել է 3650000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 370.46 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 370.50 դրամ:
Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 41 գործարք: Գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 14,400,000,000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 7.25%, փակմանը` 7.25%, առավելագույնը` 7.25%, նվազագույնը` 7.25%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 7.2500%: