Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.00+0.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.17+5.62 WTI - 84.27+4.40
COMEX:  GOLD - 3573.00+0.37 SILVER - 41.42+1.62
COMEX:  PLATINUM - 1283.20+2.43
LME:  ALUMINIUM - 2751.00-6.24 COPPER - 11649.50-11.92
LME:  NICKEL - 15169.00-7.85 TIN - 37187.00-17.47
LME:  LEAD - 1830.50-2.22 ZINC - 3392.00-7.70
FOREX:  USD/JPY - 159.17-0.05 EUR/GBP - 1.0958+0.08
FOREX:  EUR/USD - 1.0958+0.08 GBP/USD - 1.3096+0.01
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 57499.16+0.86 TOPIX - 3750.40+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 22226.88+1.19 SSEC - 3476.88+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
26/11/2026  CBA:  USD - 360.28-0.01 GBP - 472.26+1.43
26/11/2026  CBA:  EURO - 395.37+1.32
26/11/2026  CBA:  GOLD - 40152-1821 SILVER - 456.38-35.58
ԱՆԻՖ-ի «Ձեռնարկատեր+պետություն» ներդրումային ֆոնդի նոր ներդրումը գյուղատնտեսության ոլորտում  
10/10/2022 12:28
Կիսվել

ԱՆԻՖ-ի «Ձեռնարկատեր+պետություն» ներդրումային ֆոնդի նոր ներդրումը գյուղատնտեսության ոլորտում  

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) դուստր «Ձեռնարկատեր+պետություն» ներդրումային ֆոնդը բաժնեմասային ներդրում է իրականացնում «Էկո Ֆրեշ» ՍՊԸ-ի հետ համատեղ նոր ծրագրում։

«Էկո Ֆրեշ» ընկերությունը շամպինիոն տեսակի սնկերի արտադրությամբ զբաղվող Հայաստանի առաջատար ընկերություններից է: Արտադրանքն իրացվում է Հայաստանում և Արաբական Միացյալ Էմիրություններում: Նախկինում սնկի աճեցման համար նախատեսված կոմպոստը հիմնականում ներմուծվում էր Նիդերլանդներից, ինչը զգալիորեն թանկացնում էր արտադրանքի ինքնարժեքը և նվազեցնում արդյունավետությունը։ Համատեղ ծրագրով ընկերությունը նախատեսում է հիմնել սնկի աճեցման համար անհրաժեշտ կոմպոստի գործարան Հայաստանում` սկզբնական շրջանում շաբաթական 50-60 տոննա արտադրողականությամբ:

Ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 894 մլն դրամ, որից մոտ 287 մլն դրամը «Ձեռնարկատեր+պետություն» ներդրումային ֆոնդի ներդրումն է: 

ԱՆԻՖ-ի «Ձեռնարկատեր+պետություն» ներդրումային ֆոնդի տնօրեն Բելլա Մանուկյանը նշել է. «Ֆոնդը, կարևորելով Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի շարունակական զարգացումը`  երկրորդ ներդրումային ծրագիրն է իրականացնում ոլորտում՝ նոր տեխնոլոգիաների  արդյունավետ կիրառման ուղղությամբ: Դինամիկ փոփոխվող միջազգային շուկաներում Հայաստանն ունի ներկայությունը մեծացնելու հնարավորություն, և այս ծրագիրը մեր արտադրանքի մրցունակությունը բարձրացնելու ուղղությամբ ևս մեկ քայլ է»։

«Էկո Ֆրեշ» ընկերության սեփականատեր Տիրան Հակոբյանի խոսքով. «Պետության աջակցությունը բիզնեսում ներդրում անելու և նոր տեխնոլոգիաների ներդրմանը նպաստելու պատրաստակամությունն առավել քան գնահատելի է։ ԱՆԻՖ-ի հետ համատեղ ծրագրով կլուծենք մի քանի կարևոր խնդիր. կներմուծենք այս ոլորտում հոլանդական նոր տեխնոլոգիաներ՝ կառուցելով նոր գործարան, ինչը թույլ կտա ստանալ մրցունակ արտադրանք տեղական և արտահանվող շուկաներում իրացնելու համար։ Ծրագրի հաջողվելու դեպքում հետագայում կավելացնենք արտադրության ծավալները նոր շուկաներ գրավելու համար` ստեղծելով նոր աշխատատեղեր և ծավալի էֆեկտով էլ ավելի կնվազեցնենք արտադրանքի ինքնարժեքը»: 

26/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.28
-0.01
Եվրո (EUR)
395.37
+1.32
Ռուբլի (RUR)
4.3892
+0.0194
Լարի (GEL)
139.02
+0.05
40152
-1821
Արծաթ
456.38
-35.58