Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Նոր Զելանդիան պատժամիջոցներ է սահմանել ՌԴ մի խումբ գործարարների և պաշտոնյաների նկատմամբ
11/10/2022 18:38
Կիսվել

Նոր Զելանդիան պատժամիջոցներ է սահմանել ՌԴ մի խումբ գործարարների և պաշտոնյաների նկատմամբ

Նոր Զելանդիան Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության կապակցությամբ պատժամիջոցների ցուցակի մեջ ավելացրել է Ռուսաստանից 51 գործարարների, 24 պաշտոնյաների, որոնք կապված են ՌԴ-ին տարածքներ միացնելու հետ, եւ ռուսաստանյան երկու ընկերությունների։

Նորացված ցուցակի համաձայն, որը հրապարակվել է երկրի ԱԳ նախարարության կողմից, պատժամիջոցների տակ են հայտնվել «Գազպրոմբանկ»-ի կառավարման նախագահ Անդրեյ Ակիմովը, «Լուկօյլ»-ի նախկին գլխավոր տնօրեն Վագիտ Ալեքպերովը, «Ռոսգեոլոգիա» բաժնետիրական ընկերության կառավարման նախագահ, «ՎնեշԷկոնոմբանկ»-ի նախագահ Սերգեյ Գորկովը, Mercury group-ի սեփականատեր եւ նախագահ Իգոր Կեսաեւը:

Իր հերթին Նոր Զելանդիայի ԱԳ նախարար Նանայա Մահուտան իր հայտարարության մեջ, որը մեջբերում է 1news հեռուստաալիքը, հատկապես նշել Է, որ պատժամիջոցների տակ է հայտնվել նաեւ Evraz Group-ի տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Աբրամովը, որը «կապեր ունի Նոր Զելանդիայի հետ»: Նրա խոսքով՝ Աբրամովի եւ նրա ընտանիքի անդամների վրա կդրվի ուղեւորության արգելք, իսկ նրա ինքնաթիռներին եւ նավերին կարգելվի մտնել մեր օդային տարածք եւ նավահանգիստներ:

Նաեւ, Նոր Զելանդիայի հրապարակած ցուցակի համաձայն, պատժամիջոցների տակ են հայտնվել Խերսոնի մարզի կառավարության նախագահ Վլադիմիր Բեսպելովը, Զապորոժիեի մարզի կառավարության ղեկավար Անտոն Կոլցովը, ինչպես նաեւ ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի, Խերսոնի եւ Զապորոժիեի մարզերի մի շարք պաշտոնյաներ: Բացի այդ, նորացված պատժամիջոցների ցուցակում ընդգրկվել են «Գոզնակ» բաժնետիրական ընկերությունը եւ « ИМА-կոնսալտինգ» PR-գործակալությունը: Մեր պատժամիջոցների նպատակն է՝ ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, այլ ոչ թե պատժել անմեղ նորզելանդացիներին»,-նշել է Մահուտան, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52