Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 401.00+2.00 EUR SELL - 407.50+0.50
OIL:  BRENT - 103.22-1.50 WTI - 95.64-1.07
COMEX:  GOLD - 3927.90-0.73 SILVER - 49.59-2.23
COMEX:  PLATINUM - 1396.10-3.18
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.62-0.16 EUR/GBP - 1.1248+0.55
FOREX:  EUR/USD - 1.1248+0.55 GBP/USD - 1.3466+0.48
STOCKS RUS:  RTSI - 943.73-1.93
STOCKS US: DOW JONES - 51786.72-0.38 NASDAQ - 25372.01+0.83
STOCKS US: S&P 500 - 7568.92+0.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 62188.63-1.42 TOPIX - 3895.38-0.89
STOCKS CHINA:  HANG SENG - 23919.50+1.67 SSEC - 3686.17+2.16
STOCKS EUR:  FTSE100 - 10638.43-1.14 CAC40 - 8020.31-0.34
STOCKS EUR:  DAX - 25864.62-0.45
04/11/2026  CBA:  USD - 360.12+0.05 GBP - 485.41+2.48
04/11/2026  CBA:  EURO - 405.03+2.33
04/11/2026  CBA:  GOLD - 45579-209 SILVER - 567.39-12.88
ՉԻՆԱՍՏԱՆ. ՍՊԱՍԵԼ ԱՐԴՅՈ՞Ք ՆՈՐ «ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՐԱՇՔԻ»
28/09/2011 12:22
Կիսվել

ՉԻՆԱՍՏԱՆ. ՍՊԱՍԵԼ ԱՐԴՅՈ՞Ք ՆՈՐ «ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՐԱՇՔԻ»

Պատրաստ է արդյո՞ք Չինաստանն այս տարի էլ, ինչպես նախորդ երկու ճգնաժամային տարիներին, «փրկել» համաշխարհային տնտեսությունը: Միջազգային շուկաներում նկատվող շարունակական տատանումների ու մի շարք երկրներում տնտեսական անորոշության ներկայիս պայմաններում կհաջողվի արդյո՞ք Չինաստանին կրկին գրանցել աննախադեպ տնտեսական աճ` դրական ազդակ հաղորդելով համաշխարհային տնտեսությանը:

Ընդհանուր առմամբ, Չինաստանի տնտեսության վերաբերյալ սպասումները միանշանակ չեն, սակայն, միևնույն ժամանակ, պետք է փաստել, որ այս երկիրը 2008-2009 թվականներին` համատարած ճգնաժամի պայմաններում, աշխարհի ներկայացավ իր հերթական «տնտեսական հրաշքով»: Նախորդ 2 տարիների համար Չինաստանի կառավարությունը որդեգրել էր մի քաղաքականություն, որն ուղղված էր արտահանման խթանմանն ու վարկավորման ծավալների մեծացմանը: Եվ քանի որ այս երկրում բանկերը հիմնականում հանդիսանում են պետական սեփականություն, Չինաստանի կառավարության համար ավելի քան դյուրին եղավ ապահովել տնտեսական բարձր աճ` վարկավորման ծավալների մեծացման ճանապարհով:

Ըստ վիճակագրական տվյալների` 2008 թվականի արդյունքներով Չինաստանում տնտեսության վարկավորման ծավալները կազմել են 4.2 տրիլիոն յուան, 2009 թվականին` 9.6 տրիլիոն յուան, 2010 թվականին` 8 տրիլիոն յուան: Հատկանշական է նաև, որ այս վարկային միջոցները, երկրի կառավարության հսկողությամբ, ուղղվում էին բացառապես անշարժ գույքի շուկա, ինչպես նաև տրամադրվում էին ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի ֆինանսավորմանը:

Հարկ է նշել, որ նման զարգացման արդյունքում, երբ վարկային միջոցները դառնում են ավելի քան հասանելի, խնդիր է առաջանում վերջիններիս ծախսման արդյունավետության տեսանկյունից: Այսօր արդեն Չինաստանի տնտեսությունում ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է երկրի ՀՆԱ-ի շուրջ 50%-ը: Հասկանալի է, որ մի երկրում, որտեղ ՀՆԱ-ի կեսից ավելին ներդրումների տեսքով «վերադառնում է» տնտեսություն, անխուսափելի են «վատ» պարտավորությունների  շարունակական աճն ու վնասով աշխատող ընկերությունների թվաքանակի ավելացումը:

Արդյունքում, արդեն 2011 թվականին Չինաստանում ի հայտ եկան «վարկային բում»-ի բացասական հետևանքները: Խոսքն առաջին հերթին գնաճի մասին է: 2011 թվականի հուլիս ամսվա արդյունքներով, չնայած Չինաստանի կենտրոնական բանկի կողմից տոկոսադրույքների բարձրացմանը, գնաճն այս երկրում հասել էր վերջին 3 տարիների համար ռեկորդային մակարդակի` 6.5%: Ընդ որում, գնաճի «կառուցվածքում» առավել մեծ է պարենային ապրանքների գների աճը: Եվ քանի որ Չինաստանի կառավարության համար գնաճն, անշուշտ, լուրջ խնդիր է, կարելի է կանխատեսել, որ նոր «վարկային բում» Չինաստանում չի սպասվում: Երկրի կառավարությունն այլևս չի կարող տնտեսությունը խթանել ու տնտեսական աճ ապահովել` վարկերի հաշվին: Արդյունքում, սպասվում է, որ Չինաստանի կառավարությունը` տնտեսության խթանմանն ուղղված իր միջոցառումների շրջանակներում կհայտարարի ժամանակավորապես դադար: Սպասել, որ 2011-2012 թվականներին Չինաստանը կրկին «կփրկի» համաշախարհային տնտեսությունն, արդեն անիմաստ է:
04/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
+0.05
Եվրո (EUR)
405.03
+2.33
Ռուբլի (RUR)
4.3947
-0.0362
Լարի (GEL)
138.61
-0.18
45579
-209
Արծաթ
567.39
-12.88